Ֆինանսական հաշվառման ամբիոն

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ամբիոնի վարիչ` Մնացականյան Հայկ Գերասիմի, տ․գ․դ․, պրոֆեսոր

Պատմությունը, գործունեությունը

Ամբիոնը ձևավորվել է 1981 թվականին՝ «Հաշվապահական հաշվառում» և «Տնտեսական գործունեության վերլուծություն» ամբիոնների միավորմամբ, այնուհետև վերանվանվել «Հաշվապահական հաշվառում և աուդիտ»: 2009 թ. գործող ամբիոնի վերակազմավորման արդյունքում ձևավորվել է «Ֆինանսական հաշվառում» ամբիոնը:
Ամբիոնի կրթական ծրագրում ներառված հիմնարար առարկաները դասավանդվում են ամբիոնի մասնագիտությունների գծով բակալավրիատում և մագիստրատուրայում, ինչպես նաև՝ ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետներում (բակալավրիատում):
Ֆինանսական հաշվառման ամբիոնը սերտ կապեր ունի ԱՊՀ և միջազգային տնտեսագիտական համալսարանների համապատասխան ամբիոնների, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի, Հայկական ծրագրերի, ՀՀ պետեկամուտների կոմիտեի, մասնավոր և պետական հատվածի այլ գերատեսչությունների և կազմակերպությունների հետ:
Ամբիոնը պարբերաբար իրականացնում է միջազգային պահանջներին համահունչ կրթական ծրագրերի բարելավման աշխատանքներ: Վերանայված և բարելավված ծրագրերի հիմքում դրվել են Հաշվապահների միջազգային դաշնության միջազգային կրթական ստանդարտների պահանջները և մոտ 170 երկրներում ֆինանսների, հաշվառման և աուդիտի ոլորտի 780 000 մասնագետներին միավորող մասնագիտական կառույցի՝ ACCA (Մեծ Բրիտանիայի երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի) կրթական ծրագիրը:

ACCA-ի կողմից հավատարմագրման արդյունքում 01.01.2024-31.12.2028 ժամանակաշրջանում ՀՊՏՀ «Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի)» բակալավրի կրթական ծրագրի շրջանավարտները, միջազգային որակավորման համար ACCA-ին դիմելիս, ազատվելու են առնվազն 4 քննություններից, իսկ «Հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի)» մագիստրատուրայի կրթական ծրագրի շրջանավարտները՝ 7 քննություններից:

Հայալեզու մասնագիտական գրականության ստեղծման ուղղությամբ ևս ամբիոնն իրականացնում է շարունակական աշխատանքներ՝ ՀՊՏՀ գրադարանը համալրելով մասնագիտական ուսումնամեթոդական ձեռնարկներով:
Ամբիոնում մասնագիտության զարգացման ամուր հիմքերը և համապատասխան ներուժը նպատակաուղղված են միջազգային կրթական ստանդարտներին համահունչ դասավանդում կազմակերպելուն և զարգացման շարունակականությունն ապահովելուն։

Վարիչները

  • տ.գ.թ., դոցենտ Ա․ Սարգսյան
  • տ․գ․դ․, պրոֆեսոր Ա․ Սարգսյան
  • դոցենտ Ռ․ Չոբանյան
  • 2022թ-ից ամբիոնի վարիչն է տ.գ.դ, պրոֆեսոր Հայկ Մնացականյանը։

Մասնագիտությունը բակալավրիատում՝

  • «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության «Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի)» կրթական ծրագիրը

Մասնագիտացումը մագիստրատուրայում՝

  • «Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի)» մասնագիտության «Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ճյուղերի)» կրթական ծրագիրը

Բակալավրիատում դասավանդվող առարկաները

Ի թիվս ոչ մասնագիտական որոշ առարկաների, ամբիոնի բակալավրիատում դասավանդվում են մի շարք մասնագիտական առարկաներ, որոնցից են՝

  1. Հաշվապահական հաշվառման տեսություն
  2. Ֆինանսական հաշվառում - 1
  3. Ֆինանսական հաշվառում - 2
  4. Հաշվապահական հաշվառումը բանկերում
  5. Ֆինանսական մենեջմենթ
  6. Կորպորատիվ հաշվառում
  7. Հարկում
  8. Ֆինանսական հաշվետվություններ
  9. Հաշվապահական հաշվառման ստանդարտներ
  10. Հարկային հաշվետվությունների կազմում
  11. Հաշվապահական հաշվառումը ապահովագրական ընկերություններում
  12. Հաշվապահական հաշվառումը հանրային հատվածի կազմակերպություններում
  13. Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը ֆինանսական հաշվառման մեջ (1C)
  14. Հաշվապահական հաշվառումը շինարարական կազմակերպություններում

Մագիստրատուրայում դասավանդվող առարկաները

  1. Մասնագիտության արդի հիմնախնդիրներ
  2. Գիտական հետազոտության մեթոդաբանություն
  3. Բիզնես անգլերեն
  4. Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
  5. Բիզնես իրավունք
  6. Հարկային հաշվառում և վարչարարություն
  7. Հաշվառման ավտոմատ համակարգերը առևտրի ոլորտում
  8. Ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն
  9. Հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները բանկերում
  10. Համախմբված ֆինանսական հաշվետվություններ
  11. Հանրային հատվածի հաշվապահություն
  12. Աուդիտ և ներքին վերահսկողություն

Գիտահետազոտական աշխատանքները

Գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղություններն են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) շրջանակներում հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման ու զարգացման արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները, հարկային հաշվառման արդի հիմնահարցերը, հաշվապահական հաշվառման և հաշվետվության արդի հիմնախնդիրները հանրային հատվածի կազմակերպություններում, հաշվապահական հաշվառման և հաշվետվության հիմնախնդիրները բանկերում և այլն։
Ամբիոնի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գիտաժողովների: Տարեկան հրատարակվում են մի քանի տասնյակ գիտական և ուսումնամեթոդական աշխատանքներ:

Ամբիոնի կազմը

  1. Մնացականյան Հայկ Գերասիմի - ամբիոնի վարիչ, տ․գ․դ, պրոֆեսոր
  2. Սարգսյան Ալվարդ Հրաչիկի - տ.գ.թ., դոցենտ
  3. Հակոբյան Արմեն Աշմատի - տ.գ.դ., պրոֆեսոր
  4. Պողոսյան Մանյա Բաբկենի - տ.գ.թ., դոցենտ
  5. Սահակյան Լևոն Սահակի - տ.գ.թ., դոցենտ
  6. Կոստանյան Գոհար Գագիկի - տ.գ.թ., դոցենտ
  7. Ստեփանյան Թեհմինե Արսենի - տ.գ.թ., դոցենտ
  8. Գասպարյան Անուշ Աշոտի - տ.գ.թ., դոցենտ
  9. Ներսիսյան Կարեն Վասիլի - տ․գ․թ․, դոցենտ
  10. Հովակիմյան Թամարա Սիրականի - դոցենտ
  11. Մարկոսյան Արա Խաչատուրի - տ․գ․թ․, ավագ դասախոս
  12. Ավալյան Գայանե Ժորայի - տ.գ.թ., դասախոս
  13. Հարությունյան Գոհար Միհրդատի - դասախոս
  14. Մարտիրոսյան Նարինե Ռուդիկի - տ.գ.թ., դոցենտ
  15. Գալստյան Ամալյա Մկրտչի - տ․գ․թ․, դոցենտ
  16. Միքայելյան Գաբրիել Միքայելի - տ․գ․թ․, դոցենտ
  17. Միքայելյան Անուշ Սարմենի - տ.գ.թ., դասախոս
  18. Պանիրյան Տաթև Արմենի - դասախոս
  19. Օսիպյան Լիանա Հարությունի - դասախոս
  20. Սերոբյան Անի Արտավազդի - դասախոս
  21. Պետրոսյան Տաթևիկ Սիրազնիկի - դասախոս
  22. Ավետիսյան Սահականուշ Գագիկի- տ.գ.թ., դասախոս
  23. Կարապետյան Լիանա Հրաչյայի - տ․գ․թ․, դասախոս
  24. Հովհաննիսյան Աշխեն Մնացականի - տ․գ․թ․, դասախոս
  25. Փանոսյան Մերի Ստեփանոսի - դասախոս
  26. Պողոսյան Գայանե Մարտինի - դասախոս
  27. Թումոյան Տաթև Ատոմի - դասախոս
  28. Ավալյան Էլեն Արտյոմի - դասախոս
  29. Արաբաջյան Լիլիթ Վլադիմիրի - դասախոս
  30. Սիմոնյան Ֆլորա Վանիկի - դասախոս
  31. Հարությունյան Հրաչ Սամվելի - դասախոս
  32. Գասպարյան Լիանա Գագիկի - դասախոս
  33. Մխիթարյան Վրեժ Սուրենի - դասախոս
  34. Սարկիսյան Զոյա Ռոմանի - ասիստենտ
  35. Բաղդասարյան Ալիսա Մերուժանի- դասախոս
  36. Կարապետյան Վեներա Արթուրի - ավագ լաբորանտ

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0025, Նալբանդյան 128, ֆինանսական հաշվառման ամբիոն
Հեռախոս.` (+37410) 593-474