Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ

Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա ձևերով: Ուսման տևողությունը առկա բակալավրիատում 4 տարի է, առկա մագիստրատուրայում` 2, հեռակա բակալավրիատում` 5, հեռակա մագիստրատուրայում` 2,5 տարի:

Ֆակուլտետում բակալավրիատի ծրագրով մասնագետներ են պատրաստվում հետևյալ մասնագիտություններով՝

  1. Վիճակագրություն
  2. Ակտուարական և Ֆինանսական մաթեմատիկա
  3. Տեղեկատվական համակարգեր

Առկա մագիստրատուրայում` հետևյալ կրթական ծրագրերով`

  • Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն
  • Կառավարման տեղեկատվական համակարգեր
  • Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում
  • Մաթեմատիկական մեթոդներ և մոդելները տնտեսագիտության մեջ

Հեռակա մագիստրատուրայում` հետևյալ կրթական ծրագրերով`

  • Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն
  • Կառավարման տեղեկատվական համակարգեր
  • Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում

Ուսումնական աշխատանքներին զուգընթաց` ֆակուլտետում իրականացվում են գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքներ։ Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից հրատարակվել են տասնյակ մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ, խնդրագրքեր, դասախոսությունների տեքստեր, մեթոդական նյութեր և բազմաթիվ հոդվածներ։

Ֆակուլտետի դեկան՝ Աղավնի Հակոբյան

Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի կանոնադրությունը

Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում ընդգրկված ամբիոնները`

  1. Վիճակագրություն
  2. Տնտեսամաթեմատիկական մեթոդներ
  3. Տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի

Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0069, Պարույր Սևակի 77, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ
Հեռ.` (+37410) 24-73-80, (+37410) 24-70-20
էլ. փոստ՝ Asuezeitun@gmail.com