Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոն

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ամբիոնի վարիչ` Բազինյան Եվգենյա Արայիկի - տ.գ.թ., դոցենտ

Պատմությունը, գործունեությունը

Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնը (նախկինում՝ տնտեսական կիբեռնետիկայի) հիմնադրվել է 1965 թվականին՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի կազմում, այնուհետև՝ 1975-ին, Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի՝ որպես առանձին բուհի կազմավորմամբ, հիմնադրվել է ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնը։ Առաջին իսկ օրվանից ամբիոնը ձեռնամուխ է եղել տնտեսամաթեմատիկական ուղղվածությամբ բարձրորակ մասնագետների պատրաստմանը։
Ամբիոնի առաքելությունը, ելնելով տնտեսության արդի պահանջներից և հիմնվելով կրթական միջազգային լավագույն փորձի վրա, ուսանողներին արդիական գիտելիքով և հմտություններով ապահովումն է՝ նպաստելով տնտեսամաթեմատիկական մեթոդների գծով որակավորված, աշխատաշուկայում մրցունակ մասնագետների պատրաստմանը։
Ամբիոնի գործունեությունը խարսխվում է ակադեմիական ազատության և ազնվության ճանաչման, պահպանման և պաշտպանման, տեսական գիտելիքների և գործնական հմտությունների ինտեգրման, կրթական գործընթացի անհատականացման, գիտակրթական գործունեության շարունակական և անընդհատ բարելավման, միջազգային գիտահետազոտական հանրույթին ինտեգրման, կրթական ծառայությունների սպառողների և շահառուների հետ հետադարձ կապի կառուցակարգերի զարգացման հիմնարար սկզբունքների վրա։

Ամբիոնի վարիչները

  • ֆիզմաթ․գ․թ․, դոցենտ Վ․ Կարաբեկով (1965 - 1972 թթ․)
  • տ․գ․դ․, պրոֆեսոր Յու․ Մովսիսյան (1972 - 1974 թթ.)
  • տ․գ․դ․, պրոֆեսոր Բ․ Եղիազարյան (1974 - 1978 թթ․)
  • տ․գ․դ․, պրոֆեսոր Յու․ Մովսիսյան (1978 - 1984 թթ․)
  • տ․գ․թ․, պրոֆեսոր Մ․ Հարությունյան (1984 - 1991 թթ․)
  • տ․գ․թ․, դոցենտ Ս․ Սարգսյան (1991 - 2008 թթ․)
  • տ․գ․դ․, պրոֆեսոր Ա․ Թավադյան (2008 – 2022 թթ․)
  • 2022 թվականից մինչ օրս՝ տ․գ․թ․, դոցենտ Եվգենյա Բազինյան

Մասնագիտություն, մասնագիտացում

Ամբիոնում կրթությունն իրականացվում է 3 մակարդակներում։

Բակալավրիատ

  • Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա

Մագիստրատուրա

  • Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա

Ասպիրանտուրա, դոկտորանտուրա

  • Ը․00․08 Տնտեսության մաթեմատիկական մոդելավորում

Դասավանդվող առարկաները

Ամբիոնի բազային առարկաները դասավանդվում են համալսարանի բոլոր մասնագիտությունների գծով։

Դասավանդվող հիմնական առարկաներն են՝

  • Ֆինանսական մաթեմատիկա
  • Ակտուարական մաթեմատիկա
  • Կենսաթոշակների և կյանքի ապաhովագրության ակտուարական մոդելներ
  • Էկոնոմետրիկա
  • Բայեսյան էկոնոմետրիկա
  • Ֆինանսական էկոնոմետրիկա
  • Ժամանակային շարքերի վերլուծություն և կանխատեսում
  • Պանելային տվյալների վերլուծություն
  • Կիրառական ռեգրեսիոն վերլուծություն
  • Քանակական ֆինանսներ
  • Գործառնությունների հետազոտություն
  • Հետազոտության քանակական մեթոդներ
  • Տնտեսական գործընթացների մոդելավորում
  • Դիսկրետ մաթեմատիկա
  • Մաթեմատիկական տնտեսագիտություն
  • Տնտեսամաթեմատիկական մոդելավորում
  • Մաթեմատիկական մոդելները ֆինանսական շուկաներում
  • Մեքենայական ուսուցում
  • Խաղերի տեսություն
  • Որոշումների տեսություն
  • Python ծրագրավորման լեզվի կիրառությունը ֆինանսներում
  • Տվյալների վերլուծություն Python-ի կիրառմամբ
  • Տվյալների վերլուծություն STATA ծրագրային փաթեթի միջոցով
  • Տվյալների վերլուծության գործիքներ և տվյալագիտության հիմունքներ
  • Մաթեմատիկական մեթոդները տվյալագիտությունում
  • Նեյրոնային ցանցեր և խորը ուսուցում
  • Տվյալների վերլուծություն և վիզուալիզացիա

Գիտահետազոտական աշխատանքները

Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը պարբերաբար հրատարակում է գիտական հոդվածներ, ուսումնամեթոդական ձեռնարկներ, դասախոսության տեքստեր և այլն։
Ամբիոնի դասախոսները գիտահետազոտական աշխատանքներ են իրականացնում տարատեսակ դրամաշնորհային ծրագրերում, ինչպես ՀՊՏՀ ներքին՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտական ուղղությունների շրջանակներում, այնպես էլ՝ ազգային և միջազգային։

Ամբիոնի կազմը

  1. Բազինյան Եվգենյա Արայիկի - ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ
  2. Թավադյան Աշոտ Աղասու - տ.գ.դ., պրոֆեսոր
  3. Առաքելյան Արամ Հմայակի - տ.գ.դ., պրոֆեսոր
  4. Նալչաջյան Վահրամ Թորգոմի - տ.գ.թ., դոցենտ
  5. Կեսոյան Նարեկ Մյասնիկի - տ.գ.թ., դոցենտ
  6. Մանուկյան Ելենա Գեորգիի - տ.գ.թ., դոցենտ
  7. Հարությունյան Կարինե Շավարշի - տ.գ.թ., դոցենտ
  8. Հակոբյան Տաթևիկ Հենրիկի - տ.գ.թ., դոցենտ
  9. Թավադյան Աղասի Աշոտի - տ.գ.թ., դոցենտ
  10. Գուլյան Անահիտ Գևորգի - տ.գ.թ., դոցենտ
  11. Լևոնյան Սուրեն Ռաֆիկի - տ․գ․թ․, դասախոս
  12. Հակոբյան Լիլիթ Գարիկի - տ․գ․թ․, դասախոս
  13. Խալաթյան Անի Սարգսի - տ․գ․թ․, դասախոս
  14. Կարապետյան Հովհաննես Ռազմիկի - տ․գ․թ․, դասախոս
  15. Խչեյան Մարիանա Հենրիկի – դասախոս
  16. Հարությունյան Արշալույս Դերենիկի - դասախոս
  17. Դավթյան Կամո Անդրանիկի - դասախոս
  18. Մինասյան Դավիթ Գարիկի - դասախոս
  19. Գրիգորյան Արթուր Աշոտի – դասախոս
  20. Գաբրիելյան Սոնա Երվանդի - դասախոս
  21. Քոչարյան Մերի Եգորի - դասախոս
  22. Կարապետյան Սարգիս Գուրգենի - դասախոս
  23. Թարփոշյան Հակոբ Վասակի - տ.գ.թ., ասիստենտ
  24. Ղազարյան Ռոմիկ Արմենի - տ․գ․թ․, ասիստենտ
  25. Ասլանյան Գևորգ Սամվելի – տ․գ․թ․, ասիստենտ
  26. Կարոյան Աննա Արմենի - ավագ լաբորանտ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, 0069, Պ.Սևակի 77, տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոն
Հեռ.` +374 10 24 70 30
Էլ-փոստ` tntmatmet@asue.am