Մեր մասին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ստեղծվել է 2013 թվականին: «Ամբերդը» Հայաստանի առաջատար ուղեղային կենտրոններից է, որն իրականացնում է հանրային քաղաքականության և տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող հետազոտություններ, վերլուծություններ և մշակումներ:

Մեր առաքելությունն է արդի բազմամակարդակ մարտահրավերների պայմաններում նորարարական գաղափարների մշակման, հետազոտությունների, վերլուծությունների, կրթական ծրագրերի իրականացման, պետական և մասնավոր հատվածի շահառուների համար քաղաքականության երաշխավորությունների պատրաստման և հանրային քաղաքականության ոլորտում օրենսդիր, գործադիր իշխանության մարմինների, ակադեմիական հանրության, գործարար հատվածի և հասարակության միջև հաղորդակցային դերակատարության միջոցով նպաստել Հայաստանի հասարակության և պետության առջև ծառացած խնդիրների լուծմանը և բնականոն զարգացման ապահովմանը:

Սկսած 2017 թվականից՝ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնն ընդգրկվել է Փենսիլվանիայի համալսարանի ուղեղային կենտրոնների համաշխարհային վարկանիշավորման զեկույցում։ 2020 թվականի զեկույցում «Ամբերդը» աշխարհի լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում զբաղեցրել է 94-րդ, իսկ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի առաջատար կենտրոնների շարքում՝ 50-րդ հորիզոնականը:

ՄԵՐ ԹԻՄԸ

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևան, Նալբանդյան 128, թիվ 3 մասնաշենք
Հեռ.՝ (+37410) 593-429, (+37410) 593-480
Էլ. հասցե՝ amberd.asue@gmail.com