Տնտեսագիտության տեսության ամբիոն

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Մայիլյան Ֆիրուզա

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնը հիմնադրվել է 1975թ.:

Վարիչները`

Աղաջանյան Հովսեփ Իվանի- տ.գ.դ., պրոֆեսոր
Կիրակոսյան Գրիգոր Եղիշի-տ.գ.դ., պրոֆեսոր
Օրդուխանյան Վալերի Միքայելի-տ.գ.թ., դոցենտ
Խլղաթյան Իշխան Երեմի-տ.գ.թ., պրոֆեսոր
Հարությունյան Գարուշ Սողոմոնի- տ.գ.դ., պրոֆեսոր
Մանասերյան Նորայր Մարգարի-տ.գ.դ., պրոֆեսոր
Հովակիմյան Հրանտ Հովսեփի- տ.գ.թ., պրոֆեսոր
Բադալյան Սմբատ Աղալոյի - տ.գ.դ., պրոֆեսոր
Բաշինջաղյան Զաքար Գեորգիի –տ.գ.թ.,պրոֆեսոր

Տնտեսագիտության տեսության ամբիոնն իրականացնում է «Տնտեսագիտության ներածություն», «Միկրոտնտեսագիտության ներածություն», «Մակրոտնտեսագիտության ներածություն» և «Մակրոտնտեսագիտություն-1» համաբուհական առարկայական ծրագրերի ուսուցումը ՀՊՏՀ բոլոր մասնագիտությունների առկա և հեռակա կրթաձևերի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողների համար: Նշված առարկայական ծրագրերի շրջանակներում ուսանողները ծանոթանում են տնտեսագիտության հիմնարար հասկացություններին, գիտական հետազոտության մեթոդներին ու սկզբունքներին, տնտեսական համակարգերի ու դրանց ինստիտուտների կերպափոխություններին, շուկաների գործունեության մեխանիզմներին, պետական և մասնավոր հատվածի փոխառնչության խնդիրներին, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության գործիքակազմին:

Ամբիոնն իրականացնում է նաև մագիստրոսական կրթական ծրագիր «Տնտեսագիտություն» և «Նորարարությունների տնտեսագիտություն» մասնագիտացմամբ:

Ամբիոնի հրատարակած ձեռնարկները`

Վերջին հինգ տարիներին ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է 2 ուսումնական ձեռնարկ, գիտական 5 մենագրություն, ուսումնամեթոդական 6 աշխատություն, շուրջ 195 գիտական հոդված, որից 45-ը միջազգային ամսագրերում, 26 գիտաժողովի նյութ:

Ընդհանուր առմամբ, ամբիոնի աշխատակիցները տարեկան հրատարակում են մոտ 30 գիտական աշխատանք:

Ամբիոնի ներգրավվածությունը գիտահետազոտական թեմաներում

Ամբիոնի հետազոտական թեման է «Ներառական տնտեսական աճի ապահովման խնդիրները ՀՀ-ում»:

Ամբիոնի կազմը

  1. Մայիլյան Ֆիրուզա Նորայրի - ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր
  2. Աղաջանյան Հովսեփ Իվանի - տ.գ.դ. , պրոֆեսոր
  3. Թավադյան Միքայել Նավա­սարդի - տ.գ.թ., դոցենտ
  4. Գրիգորյան Սամվել Ազատի - ավագ դասախոս
  5. Վարդանյան Ատոմ Արտավազդի - տ.գ.թ., դոցենտ
  6. Մարգարյան Ատոմ Շավարշի - տ.գ.թ., դոցենտ
  7. Բուլանիկյան Վահե Սարգսի - տ.գ.թ., դոցենտ
  8. Հակոբյան Մուշեղ Նորիկի - տ.գ.թ., դոցենտ
  9. Պետրոսյան Արսեն Արամի - տ.գ.թ., դոցենտ
  10. Վլասյան Վարդան Սամվելի - տ.գ.թ., դոցենտ
  11. Արմենակյան Ռուզաննա Ռոբերտի - տ.գ.թ., դոցենտ
  12. Հակոբյան Լիանա Լևոնի - տ.գ.թ., դոցենտ
  13. Մկրտչյան Տաթևիկ Արտաշեսի - տ.գ.թ., ավագ դասախոս
  14. Խանումյան Գայանե Լազրի - տ.գ.թ., դասախոս
  15. Բաղդասարյան Լիլիթ Լեռնիկի - տ.գ.թ., դասախոս
  16. Նազարյան Գոհար Գեորգիի - ասիստենտ
  17. Այրումյան Արթուր Կարապետի-տ.գ.թ., դասախոս
  18. Իսայան Լիանա Ռայմոնդի - ասիստենտ
  19. Միքայելյան Թագուհի Վարազդատի - ասիստենտ
  20. Ալոյան Արմինե Ռուբենի - ասիստենտ
  21. Եղոյան Հայկանուշ Սուրենի - ավագ լաբորանտ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, տնտեսագիտության տեսության ամբիոն
Հեռ.` (+37410) 593-420