Մակրոէկոնոմիկայի ամբիոն

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Խաչիկյան Սոս Վիրաբի

Պատմությունը, գործունեությունը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մակրոէկոնոմիկայի ամբիոնը վերակազմավորվել է ժողովրդական տնտեսության պլանավորման ամբիոնի հիման վրա՝ 1994 թվականին, Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի (ԵրԺՏԻ) կազմում։ Ամբիոնի հիմնական առաքելությունն է եղել հետխորհրդային անցումային տնտեսության կարգավորման և նորանկախ Հայաստանի Հանրապետության տնտեսական հարաբերությունների ձևավորման նպատակով գիտակրթական հիմքի ապահովումը մակրոմակարդակում։ Մակրոէկոնոմիկայի ամբիոնի կրթական, գիտական ու հետազոտական ուղղությունների մեջ կարևորվում է տնտեսական քաղաքականությունը, տնտեսության կառուցվածքային առանձնահատկությունների ուսումնասիրությունը, տնտեսական գլոբալ համակարգի մեջ ՀՀ հնարավորություններն ու մարտահրավերները, ինչպես նաև ոլորտին առնչվող բազմաթիվ այլ հարցեր։

Ամբիոնի վարիչները

  • տ.գ.թ., դոցենտ Սոս Վիրաբի Խաչիկյան (2023 թվականից)
  • տ.գ.թ., դոցենտ Կարեն Համլետի Գրիգորյան (2017-2023 թթ․)
  • տ.գ.դ., պրոֆեսոր Թաթուլ Մելսիկի Մկրտչյան (2016-2017 թթ.)
  • տ.գ.թ., պրոֆեսոր Իշխան Տաճատի Տիգրանյան (2008-2016 թթ.)
  • տ.գ.դ., պրոֆեսոր Համազ Բուղդանի Ղուշչյան (1991-2008 թթ.)
  • տ.գ.դ., պրոֆեսոր Անուշավան Սարիբեկի Կիրակոսյան (1968-1991 թթ.)
  • պրոֆեսոր Հովհաննես Երանոսի Թումանյան (1938-1968 թթ.)
  • պրոֆեսոր Վռամ Քրիստափորի Կոստանյան (1932-1937 թթ.), ԵՊՀ ռեկտոր (1935-1937 թթ․)

Մասնագիտություն, մասնագիտացում

Բակալավրիատ՝

  • Տնտեսագիտություն

Մագիստրատուրա՝

  • Մակրոտնտեսական վերլուծություն
  • Տնտեսության պետական կարգավորում

Դասավանդվող առարկաները

Մակրոէկոնոմիկայի ամբիոնի կողմից դասավանդվող առարկաներն ընդգրկում են բակալավրիատը, մագիստրատուրան և ասպիրանտուրան՝ ունենալով պարտադիր և կամընտրովի բնույթ։ Ամբիոնի հիմնական առարկաներից են՝

  • Մակրոտնտեսագիտություն 1
  • Մակրոտնտեսագիտություն 2
  • Մակրոտնտեսագիտություն 3
  • Մակրոմիջավայրի վերլուծություն
  • Ինստիտուտներ և տնտեսական աճ
  • Տնտեսական անվտանգության հիմնախնդիրներ
  • Ֆինանսական ծրագրավորում
  • Դրամավարկային քաղաքականություն
  • Զբաղվածության պետական կարգավորում

Գիտահետազոտական աշխատանքները

Ամբիոնի կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքներն են «ՀՀ տնտեսական քաղաքականության ուղղությունները և առանձնահատկությունները տնտեսության ոլորտներում» և «Թվային փոխակերպումների առանձնահատկությունները ՀՀ մակրոտնտեսական քաղաքականության համատեքստում», որոնք հաստատվել են 2023 թվականին։ Նշված ուղղություններով իրականացվում են ինչպես ավարտական աշխատանքներ ու մագիստրոսական թեզեր, այնպես էլ գիտական հրապարակումներ։ Ամբիոնի աշխատակիցների կողմից տարեկան հրատարակվում է մոտ 20 գիտական կամ հետազոտական աշխատանք։

Ամբիոնի կազմ

  1. Խաչիկյան Սոս Վիրաբի- ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ
  2. Մկրտչյան Թաթուլ Մելսիկի - տ.գ.դ., պրոֆեսոր
  3. Գրիգորյան Կարեն Համլետի - տ.գ.թ., դոցենտ
  4. Կարապետյան Ծովինար Ջիվանի - տ.գ.թ., դոցենտ
  5. Ղանթարչյան Ռուբեն Սուրենի - տ.գ.թ., դոցենտ
  6. Վարդանյան Քնարիկ Ջոնիկի - տ.գ.թ., դոցենտ
  7. Ավագյան Գայանե Արամի - տ.գ.թ., դոցենտ
  8. Հակոբյան Աղավնի Գրիգորի - տ.գ.թ., դոցենտ
  9. Ջանջոյան Արմենուհի Սերյոժայի - տ.գ.թ., դոցենտ, ավագ դասախոս
  10. Տիգրանյան Վարսիկ Իշխանի - տ.գ.թ., դոցենտ, ավագ դասախոս
  11. Ղարագյոզյան Մելանյա Արայիկի – դասախոս
  12. Արզումանյան Հարություն Ալիկի - տ.գ.թ., դասախոս
  13. Գևորգյան Դիանա Սպարտակի - տ․գ․թ․, դասախոս
  14. Օհանյան Գուրգեն Կառլենի - տ.գ.թ., դասախոս
  15. Կարապետյան Նարեկ Նաիրիի - տ.գ.թ., դասախոս
  16. Պետրոսյան Գարիկ Արմենակի - տ.գ.թ., դասախոս
  17. Նահապետյան Միքայել Արմենի -ասիստենտ
  18. Միրումյան Աիդա Արտյոմի - ասիստենտ
  19. Մարգարյան Անդրանիկ Ատոմի - ասիստենտ
  20. Պետրոսյան Նարինե Բագրատի - ասիստենտ
  21. Սուքիասյան Սեդա Հովիկի - ավագ լաբորանտ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, մակրոէկոնոմիկայի ամբիոն
Հեռ.` (+ 37410) 593-446
էլեկտրոնային հասցեն՝ chairofmacroeconomics@gmail.com