ՀՊՏՀ գիտնականները՝ ԵՊՀ միջազգային գիտաժողովում
Երևանի պետական համալսարանի 95-ամյակին նվիրված միջոցառումների շարքում այսօր մայր բուհում տեղի է ունեցել «Կրթությունը 21-րդ դարում. խնդիրներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված ժամանակակից բարձրագույն կրթության հիմնախնդիրներին` ներառյալ բուհական ինքնավարության, որակի ապահովման, կրթության միջազգայնացման խնդիրներին ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ընդլայնվող ընդհանուր կրթական տարածքում:
Գիտաժողովին մասնակցել և զեկուցումներով հանդես են եկել ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Վարդան Աթոյանը՝ «Ուղեղային կենտրոնները ազգային անվտանգության ապահովման համակարգում» և ՀՊՏՀ հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարի Զաքարյանը՝ «Կրթությունը 21-րդ դարում. խնդիրներ և մարտահրավերներ» թեմաներով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նախորդ նորություններն` այստեղ