Խորհրդակցություն «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մրցութային թեմաների շուրջ
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի 2014 թ. մրցութային հետազոտական թեմաների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցում էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, «Ամբերդի» աշխատակազմը՝ տնօրեն, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ, թեմաների ղեկավարները:
Առաջադրվող պահանջների մասին զեկուցմամբ հանդես եկավ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրենը: Գագիկ Վարդանյանը շնորհավորեց հաղթող ճանաչված թեմաների ղեկավարներին՝ նշելով, որ ընտրությունը հեշտ չի եղել: Պրոռեկտորը շեշտեց, որ աշխատանքի ընթացքում պետք է կարողանալ բացահայտել տվյալ խնդրի հետ կապված թիրախները: Պրոռեկտորը հաջողություն մաղթեց հետազոտական թեմաների ղեկավարներին և ասաց, որ ակնկալում է բարձր մակարդակի աշխատանք:
Այնուհետև Սամվել Ավետիսյանը ներկաների հետ քննարկեց սեմինարների թեմաներին և ժամկետներին վերաբերող, ինչպես նաև ընթացիկ այլ հարցեր: Իր եզրափակիչ խոսքում տնօրենն ընդգծեց թիմային աշխատանքի կարևորությունը՝ թեմաների ղեկավարներին հորդորելով աշխատանքում ցուցաբերել կոլեկտիվ նվիրվածություն:
Իրենց հետազոտական թեմաներին առնչվող պարզաբանումներով հանդես եկան տ.գ.դ.,դոցենտ Զոյա Թադևոսյանը, տ.գ.դ,պրոֆեսորներ Աշոտ Թավադյանը, Միքայել Մելքումյանը, փ.գ.դ., պրոֆեսոր Արամ Սարգսյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նախորդ նորություններն` այստեղ