Հայտնի են դարձել «Ամբերդ» հետազոտական կենտրոնի 2014թ. մրցույթի արդյունքները
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի խորհրդատուների խորհուրդը՝ խորհրդի նախագահ, ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ այսօր նիստ գումարեց՝ քննարկելու « ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի 2014թ. հետազոտական թեմաների մրցույթին ներկայացված հայտերի գնահատման մասին» հարցը:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի 2014 թ. մարտի 14–ի հրամանով «Ամբերդ» հետազոտական կենտրոնում հայտարարվել էր 2014 թ. հետազոտական աշխատանքների մրցույթ` 8 թեմաներով: Այսօր կենտրոնի խորհրդատուների խորհրդի նիստի ժամանակ հայտնի դարձան մրցույթի արդյունքները:
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը նշեց, որ խորհուրդը ստացել է 10 հայտ՝ 2 թեմաների համար երկուական: Հայտերն ուղարկվել են արտաքին և ներքին փորձագիտական գնահատման, որի ընթացքում գնահատվել են 8 չափանիշներով: Փորձագետների և խորհրդի անդամների գնահատականների արդյունքներով ֆինանսավորման են երաշխավորվել հետևյալ թեմաները.
«ՀՀ տարածքային համաչափ զարգացման սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները», գիտական ղեկավար Զոյա Թադևոսյան՝ տ.գ.դ., միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ,
«ՀՀ տնտեսական զարգացման գերակայությունների գնահատումը և կանխատեսում», գիտական ղեկավար Աշոտ Թավադյան՝ տ.գ.դ., պրոֆեսոր, տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ,
«ՀՀ տնտեսության ոլորտային զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնախնդիրները Մաքսային միության անդամակցության պայմաններում», գիտական ղեկավար Միքայել Մելքումյան՝ տ.գ.դ., պրոֆեսոր, միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ,
«ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգի լավարկման (օպտիմալացման) հայեցակարգային դրույթների մշակում», գիտական ղեկավար Յուրի Սուվարյան՝ տ.գ.դ., պրոֆեսոր, ակադեմիկոս, կառավարման ամբիոնի վարիչ,
«Բիզնեսի բարոյականության և սոցիալական պատասխանատվության հիմնախնդիրները ՀՀ-ում», գիտական ղեկավար Արամ Սարգսյան՝ փ.գ.դ., պրոֆեսոր, փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նախորդ նորություններն` այստեղ