Անդրադարձ դասընթաց-աշխատաժողովին

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Վարդան Աթոյանը մարտի 17-20-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել էր  «Համացանցի գլոբալ կառավարումը և միջազգային տեղեկատվական անվտանգությունը» միջազգային վերապատրաստման դասընթաց-աշխատաժողովին, որը կազմակերպել էր Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների ինստիտուտը (ПИР-Центр): Ապրիլի 2-ին վերոնշյալ ինստիտուտի պաշտոնական կայքն անդրադարձել է այս աշխատաժողովին, նրա հիմնախնդրային թեմային ու աշխատանքների արդյունավետությանը: Այս համատեքստում ներկայացվել են մեր համալսարանի ներկայացուցչի՝ Վարդան Աթոյանի վերլուծություններն ու գնահատականները:

Հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://www.pircenter.org/news/6606-pir-center-holds-training-course-on-global-internet-governance-and-information-securirt