Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) պարտատոմսերը որպես տնտեսության ֆինասավորման նորարարական գործիք

Հայկազ Արամյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
հրավիրյալ փորձագետ

ԿԶՆ պարտատոմսեր։ Թողարկման նախադրյալներ

Դեռևս 2016թ․ հունվարին Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) ներկայացրեց Կայուն զարգացման 17 նպատակները (ԿԶՆ) և վերջիններիս ֆինանսավորման քաղաքականությունը մինչև 2030թ․, որը զարգացող երկրների համար ներդրումների ներգրավման լայն հնարավորություններ ստեղծեց[1]։

ՄԱԿ-ի կանխատեսման համաձայն ԿԶՆ-ին հասնելու համար մինչև 2030թ․ անհրաժեշտ է ներգրավել 172.5 տրիլիոն ԱՄՆ դոլար ներդրում, մինչդեռ ներկայումս զարգացող երկրների ֆինանսավորման ծավալները կազմում են տարեկան 350 մլրդ ԱՄՆ դոլար[2]։ Առկա տարեկան շուրջ 3-5 տրիլիոն ԱՄՆ դոլար ֆինանսական ներդրումների ներգրավման որպես լավագույն գործիք ՄԱԿ-ի կողմից առաջարկվում է պարտատոմսերի թողարկումն ուղղված ԿԶՆ-երի իրականացմանը։

ԿԶՆ պարտատոմսեր։ Միջազգային ակնարկ

ԿԶՆ պարտատոմսերը կայուն եկամտային արժեթղթեր են ուղղված սոցիալական, էկոլոգիական և կայուն զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը։ Մինչ օրս ԿԶՆ պարտոմսերի թողարկան գերակշիռ մասը բաժին է ընկում Կանաչ պարտատոմսերին (գործիքի միջոցով ներդրումներ են կատարվում շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված նախագծերում), մասնավորապես միայն 2017թ

թողարկվել է ավելի քան 130 մլրդ ԱՄՆ դոլար ծավալով Կանաչ պարտատոմսեր, կազմելով ԿԶՆ պարտատոմսերի շուրջ 80%-ը: Սոցիալական ազդեցության և Կայունության պարտատոմսերի միջոցով, ներգրավել է շուրջ 24 մլրդ ԱՄՆ դոլար, որոնք ուղղված են համապատասխանաբար սոցիալական խդիրների, և վերոնշյալ երկու խնդիրների միաժամանակյա լուծմանը:

Ինչպես տեսնում ենք գծապատկերից ԿԶՆ պարտատոմսերի թողարկման ծավալներն աճել են էքսպոնենցիալ տեմպերով՝ վերջին 7 տարիների ընթացքում աճելով շուրջ 70 անգամ։ Հարկ է նշել, որ աճի տեմպերն կտրուկ արագացել է 2016թ-ից․ սկսած, երբ ՄԱԿ-ը հատարարեց ԿԶՆ-ի և վերջիններիս ֆինանսավորման ուղղությունների մասին։ Միան 2017թ․ Կանաչ պարտատոմսերի թողարկման ծավալներն աճել են 76%-ով։ Այդ տարվա ընթացքում 37 երկրի 236 թողարկողների կողմից իրականացվել են ավելի քան 1500 Կանաչ պարտատոմսերի թողարկումներ։ Կանխատեսումների համաձայն միայն Կանաչ պարտատոմերի թողարկման կանխատեսվող ծավալները 2018թ․ կանցնեն 200 մլրդ ԱՄՆ դոլարը[1]։

Հարկ է նշել, որ Կանաչ պարտատոմսերի թողարկողների կառուցվածքում 2017թ․ գերակշռել են ոչ ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված, ինչպես նաև արժեթղթավորված պարտատոմսերի տեսակարար կշիռները, համապատասխանաբար 21% և 22.5%։

Դիտարկվող ժամանակաշրջանի ընթացքում էականորոն փոփոխվել է նաև Կանաչ պարտատոմսերի թողարկողների կառուցածքը։ Մասնավորապես դիտարկվող ժամանակաշրջանի սկզբում Կանաչ պարտատոմսերի գերակշիռ մասը թողարկվել է Զարգացման բանկերի կողմից՝ նպատակ ունենալով խթանելու վերոնշյալ գործիքի շուկան, ինչպես նաև ոչ ֆինանսական կամզակերպությունների կողմից՝ որպես ներգրավվող միջոցների հիմնական շահառու։ Հետագա տարիների ընթացքում էականորեն աճել է ոչ ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված, Կանաչ ակտիվներով ապահովված արժեթղթերի, ինչպես նաև պետություն կողմից աջակցություն ստացող ընկերությունների կողմից թողարկված պարտատոմսերի ծավալները։ Վերջինս նորարարական ֆինանսավորման մեխանիզ է, երբ կառավարությունը համաձայնության է գալիս համապատասխան ծառայություններ տրամադրողների և ներդրողների հետ` վճարելու նախապես սահմանված արդյունքների ստացման դիմաց:

Կանաչ պարտատոմսերի առավել ակտիվ թղարկողներ են ԱՄՆ, Ֆրանսիան և Չինաստանը, որոնց բաժին է ընկնում շուկայի 56%-ը։ Հարկ է նշել նաև, որ վերջին տարիներին էականորեն աճել է զարգացող, մասնավորապես ասիական երկրների կողմից Կանաչ պարտատոմսերի թողարկումները[1]։

ԿԶՆ պարտատոմսեր: Թողարկման նախադրյալները ՀՀ-ում

Հայաստանում արագորեն զարգանում է արևային ջերմային էներգետիկան: Մասնավոր հատվածի կողմից ներմուծվում են ինչպես արևային ջրատաքացուցիչ համակարգերի առանձին մասեր, դրանց հետագա հավաքակցման նպատակով, այնպես էլ ամբողջական համակարգեր: Այս զարգացումերով էլ պայմանավորված ՀՀ-ում կանաչ պարտատոմսերի թողարկման նախադրյալները գլխավորապես առնչվում են այնընտրանքային էներգիայի՝ արևային ջերմային էներգետիկայի կիրառմանը:

ԿԶՆ պարտատոմսերի թողարկման հաջորդ ուղղությունը սոցիալական ազդեցության պարտատոմսերի թողարկումն է ուղղված կրթության և գիտության, ենթակառուցվածքների և տեխնոլոգիական զարգացմանը, որոնք էլ հենց ԿԶՆ հիմնական նպատակներից են։

Ներկա իրավիճակը։ Կանաչ վարկեր

Ներկայումս ՀՀ մի շարք բանկեր տրամադրում են «կանաչ» վարկեր (այդ թվում և Գերմանիայի Դաշնային Հանրապետության KFW ֆինանսավորմամբ էներգաարդյունավետության վարկեր), ինչպես նաև իրականացվում է «գրին» լիզինգ:

Տրամադրվող վարկերի պայմաններ

Լիզինգի պայմանները

Բացի վերոնշյալ վարկավորումներից ՀՀ-ում արդեն իսկ առկա է Կանաչ վարկավորման փորձը, մասնավորապես՝

  • Երևանի ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը, Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված “կանաչ” վարկով, 2010թ.
  • Նուբարաշենի աղբավայրում մեթան գազի օգտահանում, 2009թ.
  • Լուսակերտի թռչնաֆաբրիկայի կենսաթափոնից մեթանի օգտահանում էներգիայի ստացման համար, 2008թ.

Հարկ է նշել, որ վերոնշյալ Կանաչ ֆինանսավորումները գերազանանցապես վարկային ներդրումներ են։ Ֆինանսավորման արդյունավետությունը (և մատչելիության և ներգրավվող ծավալների առումով), ինչպես նաև այդ շուկայի զարգացումը էականորեն կխթանվի, եթե նմանատիպ ընկերությունները ավանդական վարկավորումից անցնեն պարտատոմսերով ներգրավմանը։ Վերջինս խթանելու համար, թերևս խիստ անհրաժեշտ կլինի ՀՀ առրտրային բանկերի, ինչպես նաև Հայաստանյան ֆոնդային բորսայի դերը, ինչպես պոտենցիալ թողարկողների մոտ իրազեկվածության բարձրացման այնպես էլ թողարկման ու ցուցակման գործընթացներում աջակցության տրամադրման առումով։

Պոտենցիալ թողարկողներ

Հաշվի առնելով ԿԶՆ, այդ թվում Կանաչ պարտատոմսերի թողարկման նպատակը՝ կարելի է առանձնացնել պոտենցիալ թողարկողների հետևյալ խմբերը.

  • Զարգացման բանկեր։ Այստեղ խոսքը նախևառաջ գնում է Համաշխարհային բանկի մասին, որը կարող է թողարկել ԿԶՆ պարտատոմսեր, և վերջիններիս միջոցով ներգրավված միջոցներով վարկավորել կայուն զարգացման նպատակներ հետապնդող ծրագրերը։ Վերջինիս կողմից ԿԶՆ պարտատոմսերի թողարկումը էական խթան կարող է հանդիսանալ այդ շուկայի ՀՀ-ում ձևավորման և զարգացման համար։

· Բանկ թողարկողներ: Առևտրային բանկերը, թերևս, ԿԶՆ պարտատոմսերի թողարկման կարևորագույն կառույցներ կարող են հանիսանալ։ Նախ վերջիններս կարող են իրենց վարկային պորտֆելների կառուցվածքում առանձնացնել կայուն զարգացման նպատակներին ուղղվող վարկատեսակները և վերջիններիս արժեթղթավորման միջոցով արժեթղթեր թողարկել։ Վերջինս հնարավորություն կտա բանկերին առավել էժան ռեսուրսներ ներգրավել, կմեծացնի վերջիններիս ներդրողների շրջանակը և կնպաստի բանկերի վարկանիշերի բարձրացմանը։

· Ոչ բանկ թողարկողներ: Սրանում ևս մեծ է առևտրային բանկերի դերը, որոնք թողարկողներին վարկավորելու փոխարեն կարող են առաջարկել տեղաբաշխման և մարքեթմեյքերի ծառայություններ։ Խոսքը գնում է նախևառաջ արևային էներգիայի օգտագործման, ինչպես նաև արդյունաբերական ոլորտում ընդգրկված ընկերությունների մասին՝ հաշվի առնելով ֆինանսական ռեսուրսների նկատմամբ վերջիններիս պահանջարկը և դրանց համապատասխանությունը Կանաչ ֆինանսավորման պայմաններին:

· Պետություն։ Պետության կողմից ԿԶՆ պարտոմսերի թողարկումը ուժեղ ազդակ կարող է հանդիսանալ երկրի ՄԱԿ-ի կայուն զարգացման քաղաքականության որդեգրման ուղղությամբ, ինչը օտարերկյա կապիտալի ներգրավման լայն հնարավորություններ կստեղծի։

Այսպիսով ԿԶՆ պարտատոմսերի թողարկումը, լինելով պարտքի ֆինանսավորման նորարարական գործիք, մի կողմից թողարկողներին հնարավորություն է տալիս ներգրավել այլընտրանքային դրամական ռեսուրսներ, իսկ ներդրողներին եկամտաբեր և սոցիալապես պատասխանատու ներդրումներ կատարել, մյուս կողմից էլ մեծացնում է պետության հեղինակությունը, այդ կերպ գրավիչ դարձնելով երկիրը օտարերկյա կապիտալի նկատմամբ։

Մայիս 2019

[1] https://www.undp.org/content/undp/en/home/sustainable-development-goals.html
[2]
https://undg.org/silofighters_blog/developing-impact-investment-culture-in-armenia-our-way-of-doing-it/?fbclid=IwAR2ZebWdXXm8G3n3454YA6Jid4kYdH_6SyL5F25x-eMNdPm-QLSnu5a_FKg
[3]
https://global.pimco.com/en-gbl/insights/viewpoints/sdg-bonds-creating-a-world-of-opportunity-for-issuers-and-investors
[4]
https://www.icmagroup.org/assets/documents/Regulatory/Green-Bonds/Public-research-resources/CBIGBMFinal032019-120319.pdf