Ինչով է պայմանավորված օգոստոս ամսին տնտեսական ակտիվության անկումը
Ինչով է պայմանավորված օգոստոս ամսին տնտեսական ակտիվության անկումը
Սեպտեմբերի 20-ին ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակած տտեսական ակտիվության ցուցանիշը առաջին հայացքից մտորումների տեղիք է տալիս: Տարվա սկզբից շարունակում էր անցյալ տարեվերջի բարձր աճի տեմպը, սակայն օգոստոսին արձանագրվեց անսպասելի ցածր ցուցանիշ: Տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ աճել է ընդամենը 0.6%-ով:
Գծապատկեր 1. Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը (նվազումը) նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ (%)
Պարզելու համար, թե ինչն է նման ցածր ցուցանիշի պատճառը, ներկայացնենք տնտեսական ակտիվության ցուցանիշի բացվածքը ըստ տնտեսության հիմնական ճյուղերի:
Գծապատկեր 2. Տնտեսության հիմնական ճյուղերի ցուցանիշների աճը (նվազումը) նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ (%)
Վերլուծելով վիճակագրական կոմիտեի տվյալները` գալիս ենք այն եզրակացության, որ այն հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսության համախառն արտադրական ծավալի 16.7% նվազմամբ:
Գծապատկեր 3. Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի աճը (նվազումը) նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ (%)
Դրամային արտահայտությամբ 2018 թվականի օգոստոսին գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 101.5 մլրդ դրամ: Այս ցածր ցուցանիշը պայմանավորված է գյուղատնտեսական սեզոնի վաղ սկսվելով (նայելով հունիս ամսվա ցուցանիշին` տեսնում ենք, որ աճը կազմում է 14%)՝ ինչն էլ իր հերթին պայմանավորված է այս տարվա առավել շոգ եղանակային պայմաններով, սակավաջրությամբ: Վերջինովս պայմանավորված՝ Սևանա լճից այս տարի նախկինում նախատեսված 170 մլն մ3-ի փոխարեն՝ լճից ոռոգման նպատակով տարեկան բացթողման ջրի ծավալը ավելացավ ևս 40 մլն մ3-ով: Օգոստոսի ցածր ցուցանիշը նաև պայմանավորված էր մի շարք հողատարածքներում առկա ցեց վնասատուով: Վերջինս տարածված է հիմնականում Արարատյան դաշտում, միջատն ակտիվանում է շոգ եղանակին՝ հատկապես օգոստոսին: Գյուղատնտեսական ոլորտում առաջարկի կրճատման մասին է վկայում նաև օգոստոս ամսվա գնաճի արագացումը: Օգոստոսին 12-ամսյա գնաճը կազմում է 3.3%՝ հուլիսի 2.3%-ի դիմաց: Աճը կազմում է 1 տոկոսային կետ, ինչը փոքր թիվ չէ համարվում: Չնայած միրգ ապրանքախմբի գնանկումը կազմում է 3.3%, սակայն վերջինս հիմնականում պայմանավորված է ներմուծվող մրգի տեսակների գների սեզոնային անկմամաբ (նարինջ՝ 29.3%, բանան՝ 23.3%, կիտրոն՝ 3.7%), իսկ տեղական արտադրության մրգերի գծով արձանագրվել է գնաճ (ձմերուկ՝ 96.1%, սեխ՝ 122.7%, սալոր՝ 15%): Բանջարեղեն ապրանքախմբում հիմնական ապրանքատեսակները տեղական են. այստեղ գնաճը կազմել է 23.2% (դդմիկ՝ 116,3%, ճակնդեղ՝ 103.8%, կանաչ լոբի՝ 54.1%):
Արդյունաբերական արտադրանքի ծավալը օգոստոս ամսին կազմել է 144.3 մլրդ դրամ, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 5.4%:
Գծապատկեր 4. Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը (նվազումը) նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ (%)
Տարեսկզբից աճի դանդաղումը կապված է հիմնականում հանքարդյունաբերական ոլորտի անկմամբ, ինչն էլ իր հերթին պայմանավորված է Թեղուտի հանքի տարեսկզբից արդյունահանման դադարեցմամբ: Այժմ Թեղուտի հանքավայրի կառավարումն ամբողջությամբ անցել է ՎՏԲ Հայաստան բանկին՝ հանքը շահագործող «Թեղուտ» ընկերության վարկային պարտավորությունների դիմաց։
Օգոստոս ամսին ներմուծումը և արտահանումը աճել են համապատասխանաբար 30.9% և 5%-ով:
Գծապատկեր 5. Ներմուծման աճը (նվազումը) նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ (%)
Ներմուծման աճը հիմնականում պայմանավորված է շուկաների ազատականացմամբ, ներքին պահանջարկի աճով, ներդրումների նկատմամբ պահանջարկի աճով (ներմուծման մեջ բարձր տեսակարար կշիռ են կազմում մեքենա սարքավորումները, որոնք ապագայում դառնալու են ներդրումներ և բարձրացնեն մեր արդադրության ծավալը՝ հետևաբար և արտահանումը:
Օգոստոսին նկատվում է արտահանման աճի դանդաղեցում:
Գծապատկեր 6. Արտահանման աճը (նվազումը) նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ (%)
Այն հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ոլորտի աճի դանդաղեցմամբ` ինչպես հանքարդյունաբերության ոլորտի նվազմամբ, այնպես էլ ալյումինե փայլաթիթեղի դեպի ԱՄՆ արտահանման դադարեցմամբ: Վերջինս կապված է ԱՄՆ կողմից ռուսաստանյան «Ռուսալ» ընկերության նկատմամբ պատժամիջոցների կիրառմամբ, որին և պատկանում է ՀՀ-ում գործող «Ռուսալ–Արմենալ» գործարանը։
Շինանարության ոլորտի աճը կազմում է 1.6%, ինչը հիմնականում պայմանավորված է բնակարաշինության աճով, ինչն էլ իր հերթին պայմանավորված է դրանց նկատմամբ պահանջարկի աճով և հիթոթեքային վարկավորման պայմանների թուլացմամբ:
Առևտրի շրջառության և ծառայությունների ոլորտները գրանցել են աճ` համապատասխանաբար, 14.7% և 20.5%: Առաջինի աճը պայմանավորված է վճարունակ պահանջարկի և ներմուծման աճով, իսկ ծառայությունների աճը հիմնականում պայմանավորված է զբոսաշրջության աճով:
Ամփոփելով՝ կարող ենք եզրակացնել, որ օգոստոս ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա դրական ազդեցություն են թողել արդյունաբերության, շինարարության, առևտրի շրջանառության ծառայությունների ոլորտների աճը, իսկ բացասական ադեցություն թողել է միայն գյուղատնտեսությունը:
2018 թվականի 4-րդ եռամսյակում մեր կանխատեսումներով տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակելու է նվազման միտում ունենալ՝ պայմանավորված բազայի էֆեկտով (նախորդ տարվա 4-րդ եռամսյակի աճը կազմել է 11%): Տնտեսական ակտիվության ցուցանիշի ցածր լինելու մասին է վկայում նաև 2019 թվականի բյուջեյով 2018 թվականի համար կանխատեսված տնտեսական աճի ցուցանիշը՝ 6.5%, այն պարագայում, որ այս տարվա 1-ին կիսամյակի փաստնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 8.4%: