ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի ներդրումային արդյունավետության վերլուծությունը և եկամտաբերության վրա ազդող հիմնական գործոնները

ՀՊՏՀ «Ամբերդ» գիտահետազոտական կենտրոնի կողմից իրականացված սույն հետազոտության շրջանակներում փորձ է կատարվում վերլուծել ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդերի ներդրումային գործունեությունը, դրա հետ կապված ծախսերը, ռիսկերը, իրականացնել ներդրումային արդյունավետության գնահատում: Հետազոտության առանցքային մասն է կազմում նաև ներդրումային գործունեության և եկամտաբերության վրա ազդող գործոնների համակարգային վերլուծությունը: Կատարված գործոնային վերլուծության արդյունքում բացահայտվել են ֆոնդերի եկամտաբերության և ռիսկի վրա ազդող հիմնական գործոնները, տրվել է դրանց քանակական և որակական գնահատականը: Հետազոտության հիմնական խնդիրներն են եղել կենսաթոշակային ֆոնդերի ներդրումային հիմնական սահմանափակումների , ֆոնդերի ակտիվների, պարտավորությունների դինամիկայի, հիմնական ծախսային ուղղությունների վերլուծությունը, կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների կառուցվածքի բացահայտումը, ներդրումային փաթեթի կառավարման տեսանկյունից հիմնական կառավարման ուղղությունների հատկանշումը, կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության, ռիսկերի վերլուծությունը, դրանց կառավարման արդյունավետության գնահատումը, գործոնային վերլուծության արդյունքում ֆոնդերի եկամտաբերության ու կառավարման արդյունավետության վրա ազդող հիմնական գործոնների բացահայտումը, դրանց ազդեցության չափի գնահատումը և այլն:

Ներբեռնել