Ֆինանսական ֆակուլտետ

Ֆինանսական ֆակուլտետը ՀՊՏՀ կառուցվածքային ստորաբաժանում է, որն իրականացնում է հետևյալ կրթական ծրագրերը.

Առկա և հեռակա բակալավրիատ

Ֆինանսներ /ըստ ոլորտի/

Առկա մագիստրատուրա

  • Ապահովագրական գործ
  • Հանրային ֆինանսներ
  • Կորպորատիվ ֆինանսներ
  • Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում
  • Բանկային գործունեության կազմակերպում
  • Մաքսային վարչարարություն

Հեռակա մագիստրատուրա

  • Ապահովագրական գործ
  • Հանրային ֆինանսներ
  • Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում
  • Բանկային գործունեության կազմակերպում

Ֆակուլտետում պատրաստվում են ֆինանսիստներ, բանկային գործի որակյալ մասնագետներ: Ուսուցումը կազմակերպվում է միջազգային չափանիշներին համապատասխան:

2016-2017 ուսումնական տարվանից ֆինանսական ֆակուլտետում ընդունելությունը կազմակերպվում է միայն Ֆինանսներ մասնագիտությամբ:

Ուսման տևողությունը առկա բակալավրիատում 4 տարի է, իսկ առկա մագիստրատուրայում` 2 տարի, հեռակա բակալավրիատում` 5, հեռակա մագիստրատուրայում` 2,5 տարի: Սովորողներն ուսումնասիրում են ինչպես հիմնարար, այնպես էլ մասնագիտական առարկաներ:

Ուսումնական աշխատանքներին զուգընթաց` ֆակուլտետի դասախոսները կատարում են գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքներ։ Նրանց ուժերով հրատարակվել են տասնյակ մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ, խնդրագրքեր, դասախոսությունների տեքստեր, մեթոդական նյութեր և բազմաթիվ հոդվածներ։

Ֆակուլտետը գիտաուսումնական սերտ կապեր ունի Ֆրանսիայի Լիոն քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի, Փարիզ-12 և Իսպանիայի Սարագոսայի համալսարանների հետ:

Ֆակուլտետի դեկան՝ Վահե Միքայելյան
Դեկանի տեղակալ՝ Տիգրան Մանուկյան

Ֆինանսական ֆակուլտետի կանոնադրությունը

Ֆինանսական ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոններն են՝

Հասցե` ՀՀ, Երևան, 0025, Նալբանդյան 128, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Ֆինանսական ֆակուլտետ
Հեռ.` (+37410) 593-466