Ֆինանսների ամբիոն
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Պատմությունը, գործունեությունը
Ֆինանսական ամբիոնն ստեղծվել է դեռևս 1950-ական թվականների վերջին` ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի կազմում` «Ֆինանսներ և վարկ» անվամբ: Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հիմնադրմամբ 1975 թ. այն տեղափոխվում և շարունակում է իր գործունեությունը՝ հետագայում վերակազմավորվելով ֆինանսական առանձին ամբիոնների: ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնը ձևավորվել է 2012 թ. հոկտեմբերին՝ հանրային ֆինանսների և կորպորատիվ ֆինանսների ամբիոնների միավորման արդյունքում: Ամբիոնի ստեղծման օրվանից հետևողական աշխատանք է տարվում պրոֆեսորադասախոսական բարձր որակավորում ունեցող համակազմի ձևավորման, գիտամանկավարժական պատշաճ մակարդակի ապահովման, կրթական և մասնագիտական ծրագրերի ներդրման, ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման, գիտահետազոտական գործունեության ծավալման ուղղություններով:
Ֆինանսների ամբիոնը գործունեություն է ծավալում երկու հիմնական ոլորտում՝ կրթական և գիտահետազոտական: Ամբիոնի հիմնական նպատակն է պատրաստել ժամանակակից, խոր գիտելիքով ու գործնական հմտություններով օժտված բարձրակարգ մասնագետներ, որոնք իրենց մասնագիտական կարողություններով կհամապատասխանեն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային աշխատաշուկայի պահանջներին և չափորոշիչներին։ Ամբիոնն իր առջև խնդիր է դնում ձևավորել ֆինանսական մտածողության մշակույթ, արմատավորել տեսությունները սովորելու, գործնականում կիրառելու, մայրենի և օտար լեզուներով ուսուցանելու, քննադատաբար, ստեղծագործաբար մտածելու, վերլուծելու և խնդիրներ լուծելու, գաղափարներն արդյունավետ փոխանցելու հմտություններ, ունակություններ և կարողություններ:
Ամբիոնը համագործակցում է ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, AMX ֆոնդային բորսայի, ՀԿԴ-ի և Արմսվիսբանկի, Հայբիզնեսբանկի, Արդշինբանկի, «Արմենբրոկ» ներդրումային ընկերության հետ:
Վարիչները
Տարբեր ժամանակահատվածներում ֆինանսների ամբիոնը ղեկավարել են՝
- տ.գ.դ, պրոֆեսոր Լ․ Շաքարյան (1950-1961 թթ.)
- տ.գ.դ, պրոֆեսոր Վ․ Խլղաթյան (1961-1975 թթ.)
- տ.գ.թ, պրոֆեսոր Կ․ Աբգարյան (1975-1993 թթ.)
- տ.գ.թ., պրոֆեսոր Լ․ Բադանյան (2001-2011 թթ.)
- տ.գ.թ., դոցենտի պաշտոնակատար Լ․ Բարխուդարյան (2011-2013 թթ.)
- տ․գ․դ․, պրոֆեսոր Ա․ Սալնազարյան (2013-2020 թթ․)
- 2021 թվականից մինչ օրս՝ տ․գ․թ․, դոցենտ Լևոն Բարխուդարյան
Կրթական ծրագրերը
2016 թ. ամբիոնի կողմից մշակվել և ներդրվել է «Ֆինանսներ» մասնագիտական բակալավրական կրթական ծրագիրը: Ամբիոնը մատուցում է ծառայություններ վերոնշյալ մասնագիտության առկա և հեռակա կրթաձևերով: Բակալավրական ուսուցումից զատ, ամբիոնում գործում է ինչպես առկա, այնպես էլ հեռակա մագիստրոսական ուսուցում: Ամբիոնում դասավանդվող բակալավրական և մագիստրոսական ծրագրերը 2022 թ․ ամբողջովին վերակառուցվեցին և բարեփոխվեցին՝ ԿԲ և ՀՊՏՀ փորձագիտական խմբի անմիջական մասնակցությամբ։
Առկա մագիստրատուրա
- Հանրային ֆինանսներ
- Կորպորատիվ ֆինանսներ
- Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում
Հեռակա մագիստրատուրա
- Հանրային ֆինանսներ
Դասավանդվող առարկաները
Բակալավրական ծրագրում դասավանդվող հիմնական դասընթացները
- Ֆինանսական շուկաների և ներդրումների հիմունքներ
- Հանրային ֆինանսներ
- Կորպորատիվ ֆինանսների ներածություն
- Հարկեր
- Ներդրումների կառավարում
- Ֆինանսական ածանցյալներ
- Արժեթղթերի շուկայի մասնակիցներ և ներդրումային ծառայություններ
- Կորպորատիվ ֆինանսներ
- Կազմակերպության ֆինանսների կառավարում և այլն
Բակալավրական ծրագրում դասավանդվող ընտրովի դասընթացները
- Հարկային վարչարարություն
- Կորպորատիվ կառավարում
- Ծրագրային բյուջետավորում
- Ֆինանսական պլանավորումը առևտրային կազմակերպություններում
- Արժեթղթերի շուկայի տեխնիկական վերլուծություն
- Համայնքների բյուջե
- Պետական գնումների համակարգ
- Արժեթղթավորում
Ծրագիրը ներառում է նաև բազմաթիվ այլ առարկաներ, որոնք, ըստ էության, լրացնում են ՀՀ տնտեսության ֆինանսական հատվածի համար անհրաժեշտ գիտելիքները:
Մագիստրոսական ծրագրերում դասավանդվում են հետևյալ հիմնարար առարկաները՝
Հանրային ֆինանսներ
- Պետական եկամուտների վերլուծություն և կանխատեսում
- Պետական գնումների մեխանիզմը հանրային ֆինանսներում
- Հանրային ֆինանսների զարգացման գերակա ուղղությունները
- Բյուջետային գործընթաց
- Ծրագրային բյուջետավորման զարգացման գերակա ուղղությունները
- Ֆինանսական ճգնաժամերի տեսություն
- Ֆինանսական կայունությունը պետական ֆինանսական համակարգում
- Ֆինանսական կառավարման հիմնախնդիրները պետական ֆինանսների համակարգում
- Պետական պարտքի կառավարման ռազմավարությունը ՀՀ-ում և այլն
Կորպորատիվ ֆինանսներ
- Միաձուլումները և կլանումները կորպորացիաներում
- Համակարգչային ծրագրերը ֆինանսական պլանավորման մեջ
- Ֆինանսական ռիսկերի կառավարումը կորպորացիաներում
- Ներդրումային պորտֆելի կառավարում
- Կորպորացիաների միջազգային հարկում
- Վարքագծային ֆինանսներ
- Կորպորացիաների վարկանշում
- Ֆինանսական էկոնոմետրիկա և կանխատեսում և այլն
Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում
- Ֆինանսական ենթակառուցվածքներ և ծառայություններ
- Ռիսկերի վերլուծություն և կառավարում
- Կայուն եկամտաբերության գործիքներ
- Ներդրումային գնահատում
- Ֆինանսական ածանցյալներ
- Ֆինանսական շուկաների կարգավորում
- Արժեթղթավորում և ֆինանսական ինժեներինգ
- Նեդրումային փաթեթի կառավարում
- Միաձուլումներ և կլանումներ և այլն
Գիտահետազոտական աշխատանքները
Ամբիոնը գիտահետազոտական աշխատանքներ է իրականացնում «Ֆինանսական համակարգի զարգացման արդի հիմնախնդիրները» թեմայի շրջանակներում, որի արդյունքներն արտացոլվել են հրապարակված նյութերում։
Ամբիոնի կազմը
- Բարխուդարյան Լևոն Վլադիմիրի - ամբիոնի վարիչ, տ․գ․թ․, դոցենտ
- Մաթևոսյան Աշոտ Վարազդատի - տ.գ.դ., պրոֆեսոր
- Սուքիասյան Սերգեյ Սպարտակի - տ.գ.դ., պրոֆեսոր
- Բաղդասարյան Վահան Գևուշի - տ.գ.թ., դոցենտ
- Պողոսյան Սուրեն Հովհաննեսի - տ.գ.թ., դոցենտ
- Միքայելյան Կարինե Արմենի - տ.գ.թ., դոցենտ
- Սչանյան Արմինե Վաղարշակի - տ.գ.թ., դոցենտ
- Միքայելյան Վահե Կարմենի - տ․գ․թ․, դոցենտ
- Ներսիսյան Արմինե Վոլոդյայի - տ.գ.թ., դոցենտ
- Աղաբեկյան Էդգար Վահագնի - տ.գ.թ., դոցենտ
- Գրիգորյան Հովիկ Հրաչիկի - տ.գ.թ., դոցենտ
- Ասլանյան Մխիթար Ստեփանի - տ.գ.թ., դոցենտ
- Մուրադյան Հրայր Մաքսիմի - տ.գ.թ., դոցենտ
- Վարդանյան Աննա Արամի - տ.գ.թ., դասախոս
- Սուղյան Նարգիզ Ռոբերտի - տ.գ.թ., դասախոս
- Հովականյան Լիլիթ Յուրիի - տ.գ.թ., դասախոս
- Երանոսյան Վանինե Աշոտի - տ.գ.թ., դոցենտ
- Խաչատրյան Մարե Վահանի - տ.գ.թ., դոցենտ
- Իսրայելյան Սրբուհի Գառնիկի - տ.գ.թ., դասախոս
- Բալասանյան Նարինե Հայկի - դասախոս
- Մաթևոսյան Մանե Հենրիկի - տ․գ․թ․, դասախոս
- Մելիքյան Մարինե Վահանի - տ․գ․թ․, դասախոս
- Չատինյան Գոռ Գագիկի - տ.գ.թ., դոցենտ
- Միքայելյան Սևակ Սարմենի - տ.գ.թ., դասախոս
- Գևորգյան Վաչիկ Մելիքի - տ.գ.թ., դասախոս
- Ներսիսյան Կարինե Հովհաննեսի - տ.գ.թ., դասախոս
- Առաքելյան Գուրգեն Արմենի - տ.գ.թ., դասախոս
- Փափազյան Օգսեն Ռաֆիկի - տ.գ.թ., դասախոս
- Մանուկյան Գրիգոր Թաթուլի - տ․գ․թ․, դոցենտ
- Հայրապետյան Գոռ Սուրիկի - տ․գ․թ․, դասախոս
- Կարապետյան Նարեկ Նաիրիի - տ․գ․թ․, դասախոս
- Գրիգորյան Էրիկ Մայիսի - տ․գ․թ․, դասախոս
- Ավետիսյան Սուսան Աբկարի - տ․գ․թ․, դոցենտ
- Հակոբյան Տիգրան Սեյրանի - տ․գ․թ․, դոցենտ
- Բեգլարյան Լիլիկ Մխիթարի - տ․գ․թ․, դոցենտ
- Գաբրիելյան Գայանե Գաբրիելի - տ․գ․թ․, դասախոս
- Ջաղինյան Հեղինե Գագիկի - տ․գ․թ․, դասախոս
- Դավթյան Տիգրան Մհերի - տ․գ․թ․, դասախոս
- Բաբոյան Արմինե Սուրենի - տ․գ․թ․, դասախոս
- Գրիգորյան Անի Զոհրաբի - տ․գ․թ․, դասախոս
- Հարությունյան Լուսինե Մելսի - տ․գ․թ․, դասախոս
- Ստեփանյան Ժորա Վաչագանի - ասիստենտ
- Ալլահվերդյան Հեղինե Վալերի - ասիստենտ
- Գրիգորյան Հասմիկ Վլադիմիրի - ավագ լաբորանտ
- Բուդաղյան Ռոզա Արարատի - լաբորանտ
- Գասպարյան Կարինե Արգամի -լաբորանտ