Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը ՀՊՏՀ ամենահին կառուցվածքային ստորաբաժանումներից է, որը ձևավորվել է 1975 թվականին; Ֆակուլտետում պատրաստվում են կադրեր մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման մասնագիտություններով, որոնք ունեն նաև առանձին նեղ մասնագիտացումներ: Ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա ուսուցման համակարգերում՝ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան: Ուսման տևողությունը առկա բակալավրիատում 4 տարի է, առկա մագիստրատուրայում` 2, հեռակա բակալավրիատում` 5, հեռակա մագիստրատուրայում` 2,5 տարի:
Բակալավրիատի կրթական ծրագրով մասնագետներ են պատրաստվում առկա և հեռակա ուսուցմամբ `
Շուկայագիտություն /մարքեթինգ /ըստ ոլորտի
Մագիստրոսական կրթական ծրագրերով մասնագետներ են պատրաստվում առկա և հեռակա ուսուցման ձևերով
- Մարքեթինգային հաղորդակցություններ
- Մարքեթինգային հետազոտություններ
- Բիզնեսի կազմակերպում
- Հանրային ծառայությունների բիզնեսի կազմակերպում և կառավարում
Ֆակուլտետի դեկան՝ Նարեկ Կեսոյան
Դեկանի տեղակալ՝ Մխիթար Ասլանյան
Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի կանոնադրությունը
Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոնները`
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ
Հեռ.՝ (+37410) 593-405, (+37410) 593-401
էլ. փոստ` info.marketing.faculty@gmail.com