Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ

Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը գործում է համալսարանի հիմնադրման տարվանից՝ 1975 թվականից: Ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա կրթաձևերով: Ուսման տևողությունը առկա բակալավրիատում 4 տարի է, հեռակա բակալավրիատում` 5 տարի, առկա մագիստրատուրայում` 2 տարի, հեռակա մագիստրատուրայում՝ 2.5 տարի:
Առկա և հեռակա բակալավրիատ`
- Տնտեսագիտություն
- Բնապահպանություն և բնօգտագործում
Առկա մագիստրատուրա՝
Մասնագիտություն` Տնտեսագիտություն
- Կրթական ծրագիր` Տնտեսագիտության տեսություն
- Կրթական ծրագիր` Միջազգային տնտեսական հարաբերություններ
- Կրթական ծրագիր` Բնօգտագործման տնտեսագիտություն
- Կրթական ծրագիր` Տնտեսության պետական կարգավորում
- Կրթական ծրագիր` Մակրոտնտեսական վերլուծություն
- Կրթական ծրագիր` Նորարարությունների տնտեսագիտություն
- Կրթական ծրագիր` Հողագույքային հարաբերություններ
Հեռակա մագիստրատուրա՝
- Մակրոտնտեսական վերլուծություն
- Նորարարությունների տնտեսագիտություն
- Տնտեսության պետական կարգավորում
- Միջազգային տնտեսական հարաբերություններ
Ֆակուլտետի դեկան՝ Գրիգոր Նազարյան
Դեկանի տեղակալ՝ Մուշեղ Հակոբյան
Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի կանոնադրությունը
Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոններն են՝
- Տնտեսագիտության տեսության ամբիոն
- Մակրոէկոնոմիկայի ամբիոն
- Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն
- Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոն
- Հասարակագիտության ամբիոն
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ
Հեռ.` (+ 37410) 593-443, (+ 37410) 593-440, +374 10 593 498
էլ. փոստ` mthdekanat@gmail.com