«ԱՄԲԵՐԴ» հետազոտական կենտրոնը հայտարարում է գիտական հետազոտությունների մրցույթ
Համաձայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի 2014 թ. մարտի 14 –ի թիվ 16 –Ա հրամանի, «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հայտարարում է 2014 թ. հետազոտական թեմաների իրականացման մրցույթ:
Մրցույթին մասնակցելու համար սահմանված ձևով լրացված հայտը մինչև 2014թ. մարտի 28-ը, ժամը 18.00-ն պետք է ներկայացնել info@amberd.am էլեկտրոնային հասցեով: Հայտի ձևը և մրցույթի անցկացման կարգը կարող եք դիտել այստեղ: Պարզաբանումների համար դիմել «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակազմին հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 593-479 (3-79, 4-79):
Մրցույթի թեմաները ներկայացվում են ստորև.
1. ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ: ՀՀ տարածքային զարգացման ներկա վիճակի վերլուծության միջոցով բացահայտել անհամաչափությունները և հիմնախնդիրները, կատարել սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորությունների ուսումնասիրություն և ներկայացնել արդյունաբերության, գյուղատնտեսության, բնապահպանության, սոցիալական ոլորտների, ծառայությունների, աշխատուժի միգրացիայի, քաղաքաշինության և համայնքային զարգացման հեռանկարները, ներմարզային և միջմարզային կլաստերների ձևավորման տեսլականը: Առաջարկել տարածքային զարգացման քաղաքականության արդյունավետության բարձրացման ուղղություններ և գործիքներ:
ՊԱՅՄԱՆՆԵՐԸ: Հետազոտության համար սահմանվող ժամկետը 7 ամիս, կատարողների թիվը (ղեկավարը ներառյալ) մինչև 10 հաստիք, որից 3-ը՝ մագիստրանտ և/կամ ասպիրանտ, առաջարկի բյուջեն չպետք է գերազանցի 12 մլն դրամը (գործուղման ծախսերը ներառյալ):
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ: Միջանկյալ և վերջնական արդյունքների քննարկում (3 սեմինար), 3 հոդվածի և 1 կոլեկտիվ մենագրության (գիտական զեկույցի) հրապարակում, հետազոտության արդյունքներով համապատասխան ուսումնական ծրագրի շրջանակներում 4 գործնական առաջադրանքի պատրաստում:
2. ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ: Նախանշել և հիմնավորել ՀՀ տնտեսական զարգացման գերակայությունները, գնահատել դրանց իրականացման պայմանները (օրենսդրություն, ներդրումային միջավայր, մրցունակություն, պետական աջակցություն, միջազգային ինտեգրում և այլն ), գիտական կանխատեսումների և մոդելավորման միջոցով ներկայացնել սպասվող արդյունքները:
ՊԱՅՄԱՆՆԵՐԸ: Հետազոտության համար սահմանվող ժամկետը 7 ամիս, կատարողների թիվը (ղեկավարը ներառյալ) մինչև 8 հաստիք, որից 2-ը՝ մագիստրանտ և/կամ ասպիրանտ, առաջարկի բյուջեն չպետք է գերազանցի 9.5 մլն դրամը:
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ: Միջանկյալ և վերջնական արդյունքների քննարկում (3 սեմինար), 2 հոդվածի և 1 կոլեկտիվ մենագրության (գիտական զեկույցի) հրապարակում, հետազոտության արդյունքներով համապատասխան ուսումնական ծրագրի շրջանակներում 2 գործնական առաջադրանքի պատրաստում:
3. ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ: Հետազոտել վերջին հինգ տարիների մակրոտնտեսական և ճյուղային ցուցանիշները՝ որպես ՀՀ Մաքսային միությանն (ՄՄ) անդամակցելու բազային հենք: Ուսումնասիրել ՄՄ անդամակցության «ճանապարհային քարտեզի» առավել կարևոր միջոցառումների իրականացման հնարավոր ազդեցությունը ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացումների վրա, բացահայտել սպասվելիք առավելությունները և ռիսկերը, նախանշել և հիմնավորել արտաքին առևտրի զարգացման և ներքին շուկայի կարգավորման քաղաքականության բնութագրիչ ուղղություններն ու գործնական քայլերը: Ուսումնասիրել ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքը ՄՄ անդամ երկրների հետ: Հետազոտել ՀՀ տնտեսական աճը Մաքսային միությանն անդամակցելու պայմաններում՝ այդ թվում արդյունաբերության, գյուղատնտեսության, ծառայությունների և առևտրի ոլորտների հնարավոր զարգացման միտումները: Ներկայացնել օրենսդրական ներդաշնակեցման համապատասխան առաջարկություններ:
ՊԱՅՄԱՆՆԵՐԸ: Հետազոտության համար սահմանվող ժամկետը 7 ամիս, կատարողների թիվը (ղեկավարը ներառյալ) մինչև 8 հաստիք, որից 2-ը՝ մագիստրանտ և/կամ ասպիրանտ, առաջարկի բյուջեն չպետք է գերազանցի 9.5 մլն դրամը:
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ: Միջանկյալ և վերջնական արդյունքների քննարկում (3 սեմինար), 2 հոդվածի և 1 կոլեկտիվ մենագրության (գիտական զեկույցի) հրապարակում, հետազոտության արդյունքներով համապատասխան ուսումնական ծրագրի շրջանակներում 2 գործնական առաջադրանքի պատրաստում:
4. ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼԱՎԱՐԿՄԱՆ (ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ) ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ: ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ համակարգի և կառուցվածքի արդյունավետության գնահատում, կրկնվող գործառույթների, թույլ և ոչ լիարժեք բեռնվածությամբ կառույցների բացահայտում, կադրային քաղաքականության SWOT վերլուծություն, համակարգի լավարկման առաջարկությունների և նախագծերի ներկայացում:
ՊԱՅՄԱՆՆԵՐԸ: Հետազոտության համար սահմանվող ժամկետը 7 ամիս, կատարողների թիվը (ղեկավարը ներառյալ) մինչև 9 հաստիք, որից 3 - ը՝ մագիստրանտ և/կամ ասպիրանտ, առաջարկի բյուջեն չպետք է գերազանցի 11 մլն դրամը:
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ: Միջանկյալ և վերջնական արդյունքների քննարկում (3 սեմինար), 3 հոդվածի և 1 կոլեկտիվ մենագրության (գիտական զեկույցի) հրապարակում, հետազոտության արդյունքներով համապատասխան ուսումնական ծրագրի շրջանակներում 3 գործնական առաջադրանքի պատրաստում:
5. ՀՊՏՀ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՈՒՄ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ: Ռազմավարական պլանը պետք է ներկայացնի համալսարանի գործունեության՝ ուսումնական, գիտական, նորամուծական, ձեռնարկատիրական և ֆինանսական բաղադրիչների զարգացման տեսլականը և գործարարության ծրագրերը: Նպատակակետ ընտրել հետևյալ մարտահրավերները՝ պահպանել և զարգացնել հանրապետությունում ՀՊՏՀ-ի տնտեսագիտական կրթության առաջնորդի վարկանիշը, որպես տնտեսագիտական կադրերի պատրաստման, բիզնեսի նորամուծական կառավարման և գիտահետազոտական մշակումների համակարգաստեղծ կենտրոն:
ՊԱՅՄԱՆՆԵՐԸ: Հետազոտության համար սահմանվող ժամկետը 7 ամիս, կատարողների թիվը (ղեկավարը ներառյալ) մինչև 5 հաստիք, առաջարկի բյուջեն չպետք է գերազանցի 6 մլն դրամը:
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ: Միջանկյալ և վերջնական արդյունքների քննարկում (4 կլոր սեղան և 1 ամփոփիչ սեմինար), գիտական զեկույցի և ռազմավարական պլանի հրապարակում:
6. ՀՀ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՅՈւՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ: ՀՀ ֆինանսական համակարգի զարգացման ներկա վիճակի գնահատման և վերլուծության միջոցով, օգտագործելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների կայունության հաշվարկման գործիքակազմը, բացահայտել ֆինանսական կայունության աստիճանը, կատարել հարկաբյուջետային, տնտեսության իրական հատվածի հիմնական ոլորտների` արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, առևտրի և ծառայությունների, ինչպես նաև ֆինանսական հատվածի մասնակիցների` բանկային համակարգի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների ներքին ռեսուրսների հաշվին զարգացման հնարավորությունների ուսումնասիրություն և ներկայացնել ֆինանսական կայունության ապահովման ու տնտեսական առաջընթացի հեռանկարները: Առաջարկել ֆինանսական համակարգի ֆինանսական կայունության ապահովման և ամրապնդման միջոցառումների համալիր:
ՊԱՅՄԱՆՆԵՐԸ: Հետազոտության համար սահմանվող ժամկետը 7 ամիս, կատարողների թիվը (ղեկավարը ներառյալ) մինչև 5 հաստիք, որից 2-ը՝ մագիստրանտ և/կամ ասպիրանտ, առաջարկի բյուջեն չպետք է գերազանցի 6 մլն դրամը:
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ: Միջանկյալ և վերջնական արդյունքների քննարկում (3 սեմինար), 3 հոդվածի և 1 կոլեկտիվ մենագրության (գիտական զեկույցի) հրապարակում, հետազոտության արդյունքներով համապատասխան ուսումնական ծրագրի շրջանակներում 3 գործնական առաջադրանքի պատրաստում:
7. ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ: ՀՀ պետական ֆինանսական և գույքային ռեսուրսների օգտագործման ներկա վիճակի վերլուծություն, առկա հիմնախնդիրների բացահայտում և դրանց լուծման ուղղությունների և գործիքակազմի վերաբերյալ առաջարկությունների մշակում:
ՊԱՅՄԱՆՆԵՐԸ: Հետազոտության համար սահմանվող ժամկետը 7 ամիս, կատարողների թիվը (ղեկավարը ներառյալ) մինչև 5 հաստիք, որից 2-ը՝ մագիստրանտ և/կամ ասպիրանտ, առաջարկի բյուջեն չպետք է գերազանցի 6 մլն դրամը:
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ: Միջանկյալ և վերջնական արդյունքների քննարկում (3 սեմինար), 3 հոդվածի և 1 կոլեկտիվ մենագրության (գիտական զեկույցի) հրապարակում, հետազոտության արդյունքներով համապատասխան ուսումնական ծրագրի շրջանակներում 3 գործնական առաջադրանքի պատրաստում:
8.ԲԻԶՆԵՍԻ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ: Հետազոտել բիզնեսի բարոյականության և սոցիալական պատասխանատվության պատմական զարգացումը և ավանդույթները հայկական միջավայրում: Բացահայտել շուկայական տնտեսության կայացման փուլում բիզնեսի բարոյականության և սոցիալական պատասխանատվության դրսևորումները և հասարակայնության արձագանքը: Առաջարկել քաղաքացիական հասարակության հետ համագործակցության, պետություն-բիզնես-հասարակություն գործընկերային հարաբերությունների ձևավորման ուղիներ:
ՊԱՅՄԱՆՆԵՐԸ: Հետազոտության համար սահմանվող ժամկետը 7 ամիս, կատարողների թիվը (ղեկավարը ներառյալ) մինչև 5 հաստիք, որից 2-ը՝ մագիստրանտ և/կամ ասպիրանտ, առաջարկի բյուջեն չպետք է գերազանցի 6 մլն դրամը:
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ: Միջանկյալ և վերջնական արդյունքների քննարկում (2 սեմինար), 2 հոդվածի և 1 կոլեկտիվ մենագրության (գիտական զեկույցի) հրապարակում: