Ուղեղային կենտրոնների գործունեությանը նվիրված քննարկում՝ «ԱՄԲԵՐԴ» հետազոտական կենտրոնում
Հունվարի 30-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնում տեղի ունեցավ ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի Լաուդերի ինստիտուտի «Ուղեղային կենտրոնների և քաղաքացիական հասարակություն» ծրագրի կողմից ուղեղային կենտրոնների հերթական՝ 11-րդ գլոբալ վարկանիշման հրապարակման կապակցությամբ կազմակերպված «Ինչու՞ են կարևոր ուղեղային կենտրոնները» (“11th Annual Global Go To Think Tank Index Report Launch & Why Think Tanks Matter”) խորագրով գիտական քննարկում: Քննարկման համակարգողն էր «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագիտական խորհրդի փոխնախագահ, տ.գ.թ. Վարդան Աթոյանը:
Քննարկումը նվիրված էր Հայաստանում և աշխարհում ուղեղային կենտրոնների և հանրային քաղաքականության հաստատությունների դերակատարությանն առնչվող խնդիրներին: Ելույթով հանդես եկան «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.թ. Արմեն Գրիգորյանը, կենտրոնի ավագ հետազոտող, տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը և մի շարք այլ փորձագետներ: Հանդիպմանը ներկա էին «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտողները, փորձագիտական խորհրդի անդամները, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորներ և ուսանողներ: