Եռօրյա վարպետաց դասերը եզրափակվեցին
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր ռուսաստանցի փորձագետների մասնակցությամբ եռօրյա վարպետաց դասերի վերջին օրն էր: Համալսարանի միջազգային ծրագրերի կենտրոնում «Անդրկովկասն արդի աշխարհաքաղաքականության մեջ. հայացք Ռուսաստանից» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ փորձագետ, Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, տեխնիկական գիտություների թեկնածու Իգոր Նիկոլայչուկը: Հանդիպմանը ներկա էին «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակազմը՝ տնօրեն Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ, աշխատակիցներ, դասախոսներ, ուսանողներ, ասպիրանտներ:
![](https://asue.am/images/1519994872/648c15ab37e0503537b057d1.jpg)
Անդրադառնալով քննարկվող թեմային՝ բանախոսը ներկայացրեց Ռուսաստանի և Անդրկովկասի կերպարները արևելքի երկրների համար: Ապա նա պատմական անդրադարձ կատարեց տարածաշրջանին և կանգ առավ Հայաստանի անցած ճանապարհի վրա, հիշատակեց նրա բազմադարյա պատմության մեջ կարևոր դերակատարություն ունեցած մշակութային ու քաղաքական գործիչներին, գիտնականներին, վեր հանեց այն իդեալներն ու երազանքները, որ հայ ժողովուրդը փայփայել է ու կյանքի կոչել:
![](https://asue.am/images/1519994872/da2b8cf6161ef28359ea2e21.jpg)
Իգոր Նիկոլայչուկը շեշտեց, որ Հայաստանի գերբը մի հիասքանչ տեսարան է ներկայացնում, որը խորհրդանիշների միջոցով աշխարհաքաղաքական մեծ իմաստ է արտահայտում: Բանախոսը կանգ առավ Ռուսաստանի և Հայաստանի միջև աշխարհաքաղաքական գործընկերության անցյալի ու ներկայի իրավիճակի վրա, ընդգծեց այդ գործընկերության այն կարևոր դրույթները, որոնց շնորհիվ տարածաշրջանում կպահպանվի խաղաղություն:
Դասախոսության ավարտից հետո տեղի ունեցավ քննարկում, փորձագետը պատասխանեց լսարանի հարցերին: Ավարտին «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին կառուցողական ու արդյունավետ համագործակցության համար:
Հիշեցնենք՝ վարպետաց դասերը կազմակերպել էր ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը՝ ՌԴ Ա.Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի օժանդակությամբ:
![](https://asue.am/images/1519994872/0a6d3c694e113db5220c3778.jpg)
![](https://asue.am/images/1519994872/112b212fb87fb50d46b5ddb7.jpg)
![](https://asue.am/images/1519994872/51ac4341a459298d694f4c52.jpg)
![](https://asue.am/images/1519994872/41841a69bd20a71083107b26.jpg)
![](https://asue.am/images/1519994872/212a9a85a0ccda66bce5ff09.jpg)
![](https://asue.am/images/1519994872/f2bf39cc4284267ffab7ad00.jpg)
![](https://asue.am/images/1519994872/2b06595d2ee056be684074f0.jpg)
![](https://asue.am/images/1519994872/5b74299dec686b4a0e98a084.jpg)
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նախորդ նորություններն` այստեղ