ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ՄՇԱԿՈՒՄ
Տարածքային զարգացման քաղաքականության հաջող իրականացումը կառավարման գործընթացի արդյունք է, որը հիմնվում է տարածաշրջանի առկա տնտեսական ներուժի առավելագույն օգտագործման վրա: Սոցիալ-տնտեսական ներուժի առավել արդյունավետ օգտագործումը ենթադրում է տարածաշրջանային ռեսուրսային բազայի առավել լիարժեք օգտագործման գործիքների և մեթոդների կիրառում:
Հետազոտության նպատակը Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման առկա ներուժի, չօգտագործված հնարավորությունների, տնային տնտեսությունների վարման պայմանների, գործարար միջավայրի գնահատումն է, բիզնեսի վարման խոչընդոտների և մրցակցային միջավայրի բացահայտումն ու ուսումնասիրությունը, մարզում առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման, հնարավոր ներդրումների ներգրավման, նոր արտադրությունների կազմակերպման գործնական առաջնահերթությունների վրա հիմնված կայուն զարգացման մոդելների և ռազմավարության մշակումն է: