ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Աշխատաշուկայի մշտադիտարկումն առանցքային նշանակություն ունի մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կրթական հաստատությունների համար՝ կրթական ծրագրերում աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող վերջնարդյունքների սահմանման և դրապահանջներին առավելագույնս համապատասխան մասնագետներիպատրաստման առումով: Հետազոտության մեջ ներկայացված են ՀՀ մասնավոր հատվածի գործատուների աշխատանքի հայտարարությունների մոնիթորինգի ամփոփ արդյունքները, որոնք հնարավորություն են տվել ներկայացնել մարքեթինգի և վաճառքների, կառավարման, ֆինանսների, հաշվապահական հաշվառման և հարկման բնագավառի մասնագիտությունների ու մասնագիտացումների տեսակարար կշիռը աշխատաշուկայի պահանջարկում, գործատուների կողմից այդ մասնագետների ընդհանրական և մասնագիտական որակներին ու հմտություններին ներկայացվող պահանջները և նշյալ մասնագիտություններն ունեցող աշխատողների աշխատանքային գործառույթների նկարագրերը: Նման հետազոտություն իրականացվել է նաև 2017 թ., ինչը հնարավորություն է տալիս բացահայտելու զարգացման միտումները՝ համեմատականներ տանելու մասնագիտությունների պահանջարկի և յուրաքանչյուր մասնագիտությանը ներկայացվող պահանջների միջև:

Ներբեռնել