Կլիմայի փոփոխության սոցիալ-տնտեսական հետևանքները և հարմարեցման միջոցառումները Հայաստանում
Համաշխարհային տնտեսության արդյունաբերականացումը ներգործում է շրջակա միջավայրի երևույթների վրա: Հատկապես վերջին տասնամյակներին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են կլիմայի փոփոխության հիմնախնդիրները, որոնց լուծման ուղղությամբ մշակվում են նպատակային ծրագրեր: Հետազոտության շրջանակում փորձ է արվում ուսումնասիրելու Հայաստանում կլիմայի փոփոխության սոցիալ-տնտեսական հետևանքները և նախանշելու հնարավոր ռիսկերի կանխարգելման ու հարմարեցման միջոցառումներ: