Մրցակցություն և կարգավորում

Տնտեսական մրցակցության պաշտպանությունը և կարգավորումը պետության կարևորագույն գործառույթներից են, որոնք կոչված են նպաստելու երկրի տնտեսության զարգացմանը, քաղաքակիրթ շուկայի ձևավորմանը, բարեխիղճ մրցակցության ապահովմանն ու սպառողների շահերի պաշտպանությանը:
«Մրցակցություն և կարգավորում» գիտահետազոտական աշխատանքի շրջանակներում, տնտեսության առանձին ոլորտների և թիրախային խմբերի ուսումնասիրությունից բացի, հետազոտվել և օրենսդրական համապատասխան լուծումներ են առաջարկվել այն ոլորտների կարգավորման ուղղությամբ, որտեղ նկատվել են գերիշխող դիրքի չարաշահումներ, հակամրցակցային համաձայնություններ և այլ խնդիրներ:
Սույն հետազոտությունը կարող է օգտակար լինել ինչպես գիտական աշխատողների, ուսանողների, ասպիրանտների, դասախոսների, այնպես էլ պետական կառավարման մարմինների, ներդրողների և գործարարների համար:

Ներբեռնել