Տնտեսագիտական հետազոտություններ
«Ամբերդ» հետազոտական կենտրոնը, ձգտելով իր նպաստը բերել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման, մրցունակության բարձրացման և պետական կառավարման լավարկման ռազմավարությունների մշակմանը, իրականացրել է երկու տասնյակի հասնող հետազոտական ծրագրեր, որոնց ամփոփ արդյունքներն առաքվել են պետական կառավարման մարմիններին և այս խնդիրներով հետաքրքրված hայաստանյան մյուս հետազոտական կենտրոններին:
Կենտրոնի կողմից իրականացվել են՝
- ՀՀ մարզերում փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման,
- գործազրկության կրճատման և աշխատանքի վարձատրության անհավասարությունների համահարթեցման,
- արտագնա աշխատանքային միգրացիայի կանոնակարգման,
- Հայաստանում ընդերքի օգտագործման ոլորտում նորամուծական մեթոդների ներդրման,
- պարենային և առաջին անհրաժեշտության ոչ պարենային ապրանքների շուկաներում մրցակցային իրավիճակի և դրա կարգավորման արդյունավետ մոտեցումների մշակման,
- տնտեսական մրցակցության կարգավորման,
- ֆինանսական համակարգի,
- տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման,
- շինարարության ճյուղի խթանմամբ տնտեսական աճի ապահովման հնարավորությունների,
- արտահանման խթանման և բազմազանեցման,
- տնտեսության մեջ սփյուռքի ներդրումների խնթանման,
- տարածքային համաչափ զարգացման,
- ԵԱՏՄ անդամակցության տնտեսական հեռանկարների,
- հարկաբյուջետային քաղաքականության լավարկման,
- տնտեսության տեխնոլոգիական ներուժի գնահատման,
- պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի լավարկման գերակա ուղղությունների հետազոտություններ,
Այս հետազոտությունների իրականացման նպատակահարմարությունը որոշվել է ՀՀ կառավարության տարբեր գերատեսչությունների հետ քննարկումների արդյունքում:
Կենտրոնում հետազոտություններն իրականացվում են ոչ միայն պաշտոնական վիճակագրական աղբյուրների, այլև «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից իրականացվող դիտարկումների, փորձագիտական և սոցիոլոգիական հարցումների հիման վրա:
Մեզ մոտ աշխատում և մեր կենտրոնի հետ համագործակցում են տնտեսագիտության, վիճակագրության և կառավարման բնագավառներում փորձառու և բարձր որակավորում ունեցող հետազոտողներ:
Տնտեսագիտական հետազոտությունների բնագավառում «Ամբերդը» ներկայումս մասնագիտացել է հետևյալ ուղղություններով.
- Մակրոտնտեսական վերլուծությունների և կանխատեսումների իրականացում,
- Տնտեսության ճյուղերի և ոլորտների համալիր հետազոտություն,
- Տնտեսության ճյուղերի զարգացման ծրագրերի մշակում,
- Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի հետազոտությունների իրականացում,
- Սոցիալական ոլորտի հետազոտությունների իրականացում,
- Ապրանքային շուկաների մարքեթինգային հետազոտությունների իրականացում,
- Տնային տնտեսությունների հետազոտությունների իրականացում,
- Ֆինանսական շուկաների հետազոտությունների իրականացում: