Ֆինանսական շուկաներ և ծառայություններ

«Ֆինանսական շուկաներ և ծառայություններ» հետազոտական ուղղության շրջանակներում առաջադրվել է ՀՀ ֆինանսական շուկայի վրա արտաքին ազդեցության ուղղությունների և ֆինանսական շուկայում ներքին աղբուրների շնորհիվ երկարաժամկետ ֆինանսական ռեսուրսների ձևավորման ներուժի բացահայտման և գնահատման նպատակը: Հետազոտության արդիականությունը պայմանավորված է նրանով, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը դեռևս հաղթահարված չէ և ներկայումս գտնվում է ինքնիշխան պարտքի հատվածում, երբ բյուջետային շարունակական դեֆիցիտը կարող է կանգնեցնել պետություններին իրացվելիության խնդրի առջև: Միևնույն ժամանակ, բյուջետային դեֆիցիտի կրճատումը կարող է հանգեցնել տնտեսական աճի դանդաղեցմանը: Հիշյալ նկատառումից ելնելով` հետազոտական նպատակադրման կարևոր ուղղություններից մեկը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառների բացահայտումն է, ինչպես նաև ներկայումս ուրվագծվող այն արտաքին գործընթացների մշտադիտարկումը, որոնք կարող են էապես ազդել ՀՀ տնտեսության ֆինանսական հատվածի վրա:

Ներբեռնել