Ծովային ելք չունեցող երկրների միջազգային մրցունակության հիմնախնդիրները (ՀՀ օրինակով)

Մենագրությունում ուսումնասիրվել են միջազգային մրցունակության հաշվարկման և գնահատման մեթոդաբանական հիմքերը, դրանց հիման վրա բացահայտվել ու բնութագրվել են ծովային ելք չունեցող երկրների և, հատկապես, Հայաստանի Հանրապետության միջազգային մրցունակության ներքին և արտաքին մարտահրավերները: Հետազոտության ընթացքում պարզաբանվել են ծովային ելքի բացակայության բացասական անդրադարձի դրսևորումները Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ծովային ելք չունեցող մյուս երկրների ընդհանուր առաջընթացի և սոցիալ-տնտեսական զարգացման, արտահանումից եկամուտների, մասնավոր կապիտալի ներհոսքի ու ազգային ռեսուրսների կենտրոնացման մեջ: Աշխատությունը նախատեսված է տնտեսագիտական բուհերի ուսանողների, ասպիրանտների, դասախոսների և արտաքին տնտեսական կապերի ուսումնասիրությամբ զբաղվողների համար:

Ներբեռնել