Հանրային քաղաքականության և անվտանգության հետազոտություններ
«Ամբերդ» հետազոտական կենտրոնը, ձգտելով իր նպաստը բերել ՀՀ տնտեսական անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանում ներդնել պետական կառավարման ոլորտում քաղաքականություն մշակողների ու հետազոտական կենտրոնների համագործակցության մշակույթը, ստեղծման առաջին իսկ պահից ձեռնամուխ է եղել պարենային, էներգետիկ և ֆինանսական անվտանգության ոլորտներում հետազոտությունների իրականացմանը, ինչպես նաև արտերկրի առաջատար համալսարանների, Հարավային Կովկասի տարածաշրջանի և հայաստանյան համալսարանական ուղեղային կենտրոնների փորձի, գործունեության ուղղությունների և հանրային քաղաքականության բնագավառում ուղեղային կենտրոնների գործունեության արդյունավետ ձևաչափերի ներդրման հնարավորությունների ուսումնասիրմանը:
Այս ուղղությամբ պարբերաբար իրականացվող հետազոտությունները «Ամբերդ» հետազոտական կենտրոնին հնարավորություն են ընձեռել գործընկերային կապեր հաստատել Հայաստանի և արտերկրի մի շարք ուղեղային կենտրոնների հետ, ինչպես նաև նպաստել են, որ մեր կենտրոնը հայտնվի մի շարք առաջատար կենտրոնների հետազոտությունների դիտակետում:
Հանրային քաղաքականության և անվտանգության հետազոտությունների բնագավառում «Ամբերդը» ներկայումս մասնագիտացված է հետևյալ ուղղություններով.
- Պարենային անվտանգության բնագավառում հետազոտություների իրականացում,
- Ընդերքի անվտանգ շահագործման բնագավառում հետազոտություների իրականացում,
- Ֆինանսական անվտանգության բնագավառում հետազոտություների իրականացում,
- Հանրային քաղաքականության բնագավառում ուղեղային կենտրոնների մասնակցության ընդլայնման ձևաչափերի մշակման հետազոտությունների իրականացում: