ՀՀ զբոսաշրջության ոլորտի կրթության կազմակերպման և աշխատաշուկայի վերլուծություն

Զբոսաշրջության կրթության արդյունավետ կազմակերպումը խիստ կարևոր է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ և հմուտ մասնագետներ պատրաստելու համար: Այս առումով ներկայումս առկա են որոշ խնդիրներ կապված կրթության որակի և կրթություն-աշխատաշուկա կապի ապահովման, որակյալ և հմուտ աշխատուժ գտնելու, աշխատաշուկայում հեշտ ինքնաիրացման և մի շարք այլ հարցերի հետ:
Սույն հետազոտության նպատակն է հանդիսացել պարզել ոլորտի մասնագետների մասնագիտական հմտությունների և աշխատաշուկայում նրանցից ակնկալվող կա­րողութ­յունների շրջանակը, դրանց միջև առկա անհամապատասխանությունները, խնդիրները:
Սույն հրապարակման մեջ ներկայացված են աշխատաշուկայի, ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի մաս­նա­գետներ պատրաստող բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաս­տատութ­յունների համապատասխան մասնագիտությունների առարկայական ծրագ­րերի, դրանց ներկայացվող վերջնարդյունքների, մասնավոր ուսումնական կազմակերպությունների կողմից կազմակերպվող կարճաժամկետ դասընթացների ուսումնասիրության, ինչպես նաև «զբոսաշրջություն» մասնագիտության ուսանողների, շրջանավարտների, զբոսաշրջության ոլորտում աշխատողների և ոլորտի հասարակական և առևտրային կազմակերպությունների շրջանում իրականացված սոցիոլոգիական և փորձագիտական հարցումների արդյունքները:
Այս հրապարակումը կարող է օգտակար լինել կրթական հաստատությունների, զբոսաշրջության ոլորտի պետական և մասնավոր կազմակերպությունների համար: Հրապարակումը օգտակար կլինի նաև ավագ դպրոցների աշակերտների ու շրջանավարտների համար՝ իրենց մասնագիտական կողմնորոշման հստակեցման և ապագա մասնագիտության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման առումով:

Ներբեռնել