Տարածական զարգացում
ՀՊՏՀ Ամբերդ հետազոտական կենտրոնի «Տարածական զարգացում» hետազոտական ուղղության խմբի գիտական զեկույցում գնահատվել են ՀՀ-ում տարածական զարգացման հնարավորությունները և բացահայտվել դրանց իրականացման հիմնական ուղղությունները: Մշակվել են ՀՀ տարածական զարգացման հայեցակարգային հիմնադրույթները, վերլուծվել քաղաքների զարգացման բազմաթիվ մոդելներ, ուսումնասիրվել են տարածական զարգացման միջազգային փորձը և դրա կիրառման հնարավորությունները ՀՀ-ում: Կատարվել են ՀՀ մարզերի և համայնքների տնտեսական ռեսուրսների հետազոտություն և տարածքներում կրեատիվ արդյունաբերոթյան զարգացման վերլուծություն: Հաշվարկվել է ՀՀ մարզերի տնտեսական զարգացման համաթիվը: Վերլուծվել են նաև Եղեգնաձոր քաղաքում նոր արժեշղթաների ձևավորման և Վայոց Ձորի մարզում գինեգործության կլաստերի զարգացման հնարավորությունները:
Գիտական զեկույցը նախատեսված է դասախոսների, գիտաշխատողների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների և ուսանողների համար: