Աննա Փախլյան

Կրթություն. 2006-2010 թթ.՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրա՝ Ը.00.06 - «Համաշխարհ­­ա­յին տնտեսագիտություն» մասնագիտությամբ: Թեկնածուական ատենախոսության թեմա՝ «Արտաքին առևտրի ազատականացման տնտեսական հետևանքները Հայաստանի Հանրապետությունում» (ԵՊՀ-ում գործող ՀՀ ԲՈՀ-ի Տնտեսագիտության 015 մասնագիտական խորհուրդ, 2012 թ.):
 2001-2006 թթ․՝ ԵՊՏԻ «Համաշխարհային տնտեսագիտություն» մասնագիտության դիպլոմավորված մասնագետ, գերազանցության դիպլոմ:

Աշխատանքային փորձ. 2021 թ. օգոստոսից «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող, 2023 թ. հունվարից՝ ավագ հետազոտող:
 2021 թ. հունվար-նոյեմբեր՝ «Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման հնարավորություններն ու մարտահրավերները» հետազոտական ծրագրի ղեկավար։
 2021–2022 թթ.՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան, «Ֆինանսներ և կառավարում» ամբիոնի դոցենտ:
 2020 թ. հունիս-դեկտեմբեր՝ «Էլեկտրոնային առևտուր. հնարավոր ռիսկեր, կորուստներ և զարգացման հնարավորություններ» հետազոտական ծրագրի ղեկավար։
 2020 թվականից մինչ օրս՝ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի «Միջազգային տնտեսական հարաբերություններ» ամբիոնի դոցենտ (համատեղությամբ)։
 2012-2021 թթ.՝ ՀՊՏՀ, որակի ապահովման բաժին, գլխավոր մասնագետ։
 2011-2020 թթ. ՀՊՏՀ «Միջազգային տնտեսական հարաբերություններ» ամբիոնի ասիստենտ (համատեղությամբ)։
 2011թ. սեպտեմբեր – 2012 թ. հունվար՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ, ասիստենտ։
 2010-2012 թթ.՝ ՀՊՏՀ, գիտության և որակի կառավարման վարչություն, տեսուչ։
 2007-2008 թթ.՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ, վարչակազմի գնումների բաժնի գործակալ` արտաքին առևտրի պատասխանատու։

Հետազոտական հետաքրքրություններ. միջազգային տնտեսական հարաբերություններ, արտաքին և միջազգային առևտուր, տրանսպորտ և լոգիստիկա, աշխարհաքաղաքական հիմնահարցեր, բիզնեսի հանցավոր տեսակներ:

Այլ. 50-ից ավելի գիտական հրապարակումների, շուրջ 2 տասնյակ վերլուծականների հեղինակ:
 10.12.2019 թ. Դոցենտի գիտական կոչում (ՀՊՏՀ Գիտական խորհրդի 01.11.2019 թ. որոշում, ՀՀ ԲՈԿ-ի դիպլոմ թիվ Դ № 03874, առ 10.12.2019 թ.)
 11.03.2019 թ. Ը.00.06 - «Միջազգային տնտեսագիտություն» մասնագիտությամբ թեկնածուական ատենախոսություն ղեկավարելու թույլտվություն (ՀՀ ԲՈԿ-ի թույլտվություն N 20/20.2/3519-19)

Կոնտակտային տվյալներ.
Հեռ.՝
 +37410593-379
Էլհասցե՝ anna.pakhlyan@gmail.com