Միկրոէկոնոմիկայի ամբիոն

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ամբիոնի վարիչ` Մելքումյան Միքայել Սերգեյի, տ.գ.դ., պրոֆեսոր

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնը ստեղծվել է 1975թ. ԵրԺՏԻ հիմնադրման պահից` Արդյունաբերական արտադրության կազմակերպման և պլանավորման անվանմամբ: 2021թ․ ապրիլից ամբիոնը վերանվանվել է միկրոէկոնոմիկայի։

Վարիչները`
Մելքումյան Միքայել Սերգեյի, 11.02.2010 թ.-ից մինչև այժմ
Արշակյան Ալբերտ Հայկի, 1988–2009թթ.
Ավանեսյան Ավագ Բախշիի, 1975-1987թթ.

Մասնագիտությունը

Բակալավրիատում՝

  • Սերվիս

Մագիստրատուրայում՝

  • Հանրային ծառայությունների բիզնեսի կազմակերպում և կառավարում
  • Արդյունաբերական բիզնեսի կազմակերպում և կառավարում

Դասավանդվող առարկաները

Համալսարանի բակալավրիատի բոլոր մասնագիտությունների գծով պարտադիր դասավանդվում են՝

  • Միկրոտնտեսագիտություն-1
  • Ձեռնարկության տնտեսագիտություն

Մագիստրատուրայում՝

  • Միկրոէկոնոմիկա-3 դասընթացը

«Սերվիս» մասնագիտությունում դասավանդվում են երկու տասնյակից ավելի առարկաներ, այդ թվում՝

  • Ձեռնարկատիրության հիմունքներ-1,2
  • Կոնֆլիկտաբանություն
  • Ներդրումային քաղաքականություն
  • Սերվիսային գործունեության իրավական կարգավորում
  • Տրանսպորտի և կապի էկոնոմիկա և այլն:

«Հանրային ծառայությունների բիզնեսի կազմակերպում և կառավարում» մասնագիտության մագիստրատուրայում դասավանդվում է 10 առարկա, այդ թվում՝

  • Սակագնային քաղաքականություն
  • Հարկային և մաքսային հարաբերությունների կազմակերպում
  • Ռազմավարական կառավարումը բիզնեսում և այլն:

Գիտահետազոտական աշխատանքները

Վերջին տարիներին ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է հայերեն և ռուսերեն ուսումնամեթոդական ձեռնարկներ, կազմակերպվել են մի շարք գիտական սեմինարներ՝ հանրապետության տնտեսությանն առնչվող արդիական հիմնախնդիրների վերաբերյալ:
Ամբիոնի վարիչ, պրոֆ. Մ. Մելքումյանի կողմից (դոցենտներ Ֆ. Բահարյանի և Ն. Աֆյանի մասնակցությամբ) մշակվել և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի հաստատմանն է ներկայացվել «Լեռնահանքային գործունեության պոտենցիալ ազդեցության գնահատումը ազդակիր համայնքների բնակչության առողջության վրա» մոդելային օրենքը, որն ընդունվել է 2023 թվականին և ՀՀ օրինաստեղծ գործունեության շրջանակներում աննախադեպ է: «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հայտարարած մրցույթներում ամբիոնի աշխատակիցները պարբերաբար շահում են տարբեր թեմաներով դրամաշնորհներ:

Ամբիոնի կազմը`

  1. Մելքումյան Միքայել Սերգեյի - ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր
  2. Սարգսյան Աննա Սուրիկի - տ.գ.թ., դոցենտ
  3. Քալանթարյան Ազատ Վազգենի- տ.գ.թ., դոցենտ
  4. Բահարյան Ֆրիդա Ֆրիդրիխի - տ.գ.թ., դոցենտ
  5. Սիմոնյան Անահիտ Սերգեյի - տ.գ.թ., դոցենտ
  6. Թումասյան Զենֆիրա Արամայիսի - տ.գ.թ., դոցենտ
  7. Գաբրիելյան Հրանուշ Սերյոժայի - տ․գ․թ․, դոցենտ
  8. Առաքելյան Արթուր Ժիրայրի - տ․գ․թ․, դոցենտ
  9. Մելքումյան Զարուհի Միքայելի - տ.գ.թ., դոցենտ
  10. Պարսյան Սուրեն Հակոբի - տ․գ․թ․, դոցենտ
  11. Մաթևոսյան Էլյանորա Նորայրի - տ․գ․թ․, դոցենտ
  12. Կոստանյան Նարեկ Յուրիկի - տ․գ․թ․, ավագ դասախոս
  13. Բարսեղյան Թագուհի Արմենի - տ․գ․թ․, ավագ դասախոս
  14. Իգիթյան Տիգրան Բաբկենի - տ․գ․թ․, ավագ դասախոս
  15. Իսայան Շաքե Ռոբերտի - դասախոս
  16. Խալաթյան Հարություն Ավետիքի - դասախոս
  17. Ուլիխանյան Աշոտ Լյովայի - դասախոս
  18. Սարգսյան Կամո Խոսրովի - դասախոս
  19. Վարդանյան Իզաբելլա Լևոնի - ավագ լաբորանտ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, միկրոէկոնոմիկայի ամբիոն
Հեռ.` (+37410) 593-444