Լեզուների ամբիոն

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ամբիոնի վարիչ, բ.գ.դ, պրոֆեսոր Լուսինե Հարությունյանը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի լեզուների ամբիոնը ձևավորվել է 2014թ. հուլիսին օտար լեզուների ու հայոց և ռուսաց լեզուների ամբիոնների վերակազմավորման արդյունքում:ՀՊՏՀ լեզուների ամբիոնի կրթական քաղաքականությունը բխում է առկա պայմաններում տնտեսական տարբեր բնագավառների կողմից մասնագետներին առաջադրվող պահանջներից: Հաշվի առնելով գիտատեխնիկական առաջընթացը, միջազգային և շուկայական հարաբերությունների զարգացումն ու համաշխարհայնացման լայնածավալ գործընթացները՝ լեզուների ամբիոնի կրթական կարևորագույն նպատակներից մեկը մասնագիտական օտար լեզուներին տիրապետող մրցունակ մասնագետների պատրաստումն է: Ամբիոնը մշակում է կրթական ծրագրեր՝ ուղղված օտար լեզուների ուսուցումը ծառայեցնելու մասնագիտական նպատակներին և հետևողականորեն արդիականացնելու անգլերենի դասավանդման մեթոդները (օրինակ, անգլերենը ակադեմիական նպատակների համար EAP – English for Academic Purposes, անգլերենը մասնագիտական նպատակների համար ESP - English for Special Purposes), որոնք օտար լեզուների դասավանդման առավել արդյունավետ և ողջ աշխարհում լայն տարածում ստացած մոտեցումներ են:Մասնագիտական օտար լեզվի ուսուցման գործնական նպատակը հաղորդակցական հիմքի ձևավորումն է, այսինքն` տարբեր մասնագիտական իրադրություններում օտար լեզվով արտահայտվել կարողանալը (բանավոր և գրավոր կերպով) համապատասխան թեմաների շուրջ և հասկանալ և վերարտադրել ընթերցած կամ ունկնդրած տեքստերը: Դասավանդման սույն գործընթացը նպատակաուղղված է զարգացնելու ուսանողների խոսքային գործունեության բոլոր հմտությունները` ունկնդրել, խոսել, ընթերցել, գրել:Ուսուցման եռաստիճան համակարգի ներմուծման հետ մեկտեղ ամբիոնը մշակել է բակալավրիատի և մագիստրատուրայի փուլերում մասնագիտական օտար լեզվի համակողմանի ուսումնասիրությունը ապահովող նոր ուսումնական ծրագրեր, որոնք հիմք են ծառայել դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատուների, մեթոդական ուղեցույցների և այլ օժանդակ նյութերի հրատարակման համար:Ամբիոնին կից գործում է English Club ակումբը, որը հնարավորություն է ընձեռում ուսանողներին հանդես գալ իրենց հուզող հարցերով, մասնակցել տարբեր հարցերի շուրջ քննարկումների, հանդես գալ զեկույցներով և կազմակերպել շնորհանդեսներ:

Ամբիոնի կազմը՝

  1. Հարությունյան Լուսինե Արմենի – վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր
  2. Չալաբյան Սուսաննա Ավետիքի – բ․գ․թ․, դոցենտ
  3. Գրիգորյան Արմինե Ռազմիկի – բ․գ․թ․, դոցենտ
  4. Խաչատրյան Անուշ Սամվելի – բ․գ․թ․, դոցենտ
  5. Երվանդյան Զուխրա Արմենակի – բ․գ․թ․, դոցենտ
  6. Սարգսյան Ռուզաննա Ռուբենի – մ․գ․թ․, դոցենտ
  7. Մկրտչյան Ալլա Եփրեմի – մ․գ․թ․, դոցենտ
  8. Հայրապետյան Արևիկ Շմավոնի - բ․գ․թ․, ավագ դասախոս
  9. Հովհաննիսյան Գայանե Հակոբի - բ․գ․թ․, դասախոս
  10. Ղարսլյան Աննա Ռուբենի – բ․գ․թ․, դասախոս
  11. Մխիթարյան Իրինա Սերգեյի- բ․գ․թ․, դոցենտ
  12. Առաքելյան Ռուզաննա Սպարտակի - դոցենտ
  13. Խոստիկյան Ռուզաննա Վազգենի - ավագ դասախոս
  14. Տեր-Սարգսյան Լուսյա Խորենի - ավագ դասախոս
  15. Մուրադյան Վիկտորյա Ռուդիկի - բ․գ․թ․, ավագ դասախոս
  16. Արամյան Լիլիթ Լևոնի - դասախոս
  17. Սարատիկյան Սյուզաննա Հենրիկի - ասիստենտ
  18. Հովհաննիսյան Դիանա Ռոբերտի - ասիստենտ
  19. Չալոյան Հասմիկ Սարգսի - ասիստենտ
  20. Շահինյան Անահիտ Արարատի - ասիստենտ
  21. Ղազարյան Լիլիթ Լևոնի - ասիստենտ
  22. Թորգոմյան Քրիստինա Մելսի - ասիստենտ
  23. Ավդալյան Լիլիթ Գարեգինի- ասիստենտ
  24. Միդոյան Ժաննա Արարատի - ասիստենտ
  25. Սարգսյան Քրիստինե Աշոտի - ասիստենտ
  26. Բաղրամյան Ռուզաննա Էդուարդի – ասիստենտ
  27. Թաբաղյան Սոնա Վարդանի - ասիստենտ
  28. Աբգարյան Իզաբելլա Վաչեի- ասիստենտ
  29. Հակոբյան Լիլիթ Ռազմիկի – ասիստենտ
  30. Երկանյան Աննա Երեմի - ասիստենտ
  31. Տոնոյան Լիդա Ռոբերտի - ավագ դասախոս
  32. Խանդանյան Աիդա Սուրենի - դասախոս
  33. Գրիգորյան Մարինե Գրիգորի - ասիստենտ
  34. Գասպարյան Արմինե Վլադիմիրի - ասիստենտ
  35. Նանյան Սուսաննա Էդուարդի – ասիստենտ
  36. Աբգարյան Մերի Արայիկի - ասիստենտ
  37. Սարատիկյան Լուսինե Սպարտակի – ավագ լաբորանտ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, Լեզուների ամբիոն
Հեռ.` (+37410) 593-436