Լեզուների ամբիոն

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ամբիոնի վարիչ` բ.գ.դ, պրոֆեսոր Լուսինե Հարությունյան

Պատմությունը, գործունեությունը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի լեզուների ամբիոնը գործում է բուհի հիմնադրման օրվանից՝ 1975 թ․ հոկտեմբերի 1-ից։
ՀՊՏՀ լեզուների ամբիոնի կրթական քաղաքականությունը բխում է առկա պայմաններում տնտեսական տարբեր բնագավառների կողմից մասնագետներին առաջադրվող պահանջներից: Հաշվի առնելով գիտատեխնիկական առաջընթացը, միջազգային և շուկայական հարաբերությունների զարգացումն ու համաշխարհայնացման լայնածավալ գործընթացները՝ լեզուների ամբիոնի կրթական կարևորագույն նպատակներից մեկը մասնագիտական օտար լեզուներին տիրապետող մրցունակ մասնագետների պատրաստումն է:
Ամբիոնը մշակում է առարկայական ծրագրեր՝ ուղղված օտար լեզուների (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և ռուսերեն) ուսուցումը մասնագիտական նպատակներին ծառայեցնելուն և դասավանդման մեթոդները հետևողականորեն արդիականացնելուն (օրինակ՝ անգլերենը ակադեմիական նպատակների համար՝ EAP – English for Academic Purposes, անգլերենը մասնագիտական նպատակների համար՝ ESP - English for Special Purposes, РКИ - Русский язык как иностранный), որոնք օտար լեզուների դասավանդման առավել արդյունավետ և ողջ աշխարհում լայն տարածում ստացած մոտեցումներ են:

Վարիչները

  • բ․գ․թ․, դոցենտ Ա․ Սարգսյան (1975-1992 թթ․)
  • մ․գ․թ․, դոցենտ Ռ․ Ասլանյան (1992-1995 թթ․)
  • բ․գ․թ․, դոցենտ Ս․ Չալաբյան (1995-2018 թթ․)
  • 2014 թ. համալսարանի օտար, հայոց և ռուսաց լեզուների ամբիոնները միավորվեցին` ձևավորելով ՀՊՏՀ լեզուների ամբիոնը։ 2018-ից ամբիոնը ղեկավարում է բ․գ․դ․, պրոֆեսոր Լ․ Հարությունյանը։

Դասավանդվող առարկաները

Բակալավրիատում՝

  • Մասնագիտական օտար լեզու - 1, 2, 3, 4
  • Հայոց լեզու և գրականություն - 1, 2
  • Ռուսաց լեզու - 1, 2

Մագիստրատուրայում՝

  • Ակադեմիական օտար լեզու - 1, 2

Գիտահետազոտական աշխատանքները

Ամբիոնի գործունեության անքակտելի մասն է գիտահետազոտական աշխատանքը: Ամբիոնն այսօր գիտական ուսումնասիրություններ է կատարում լեզվաբանության հետևյալ ուղղություններով՝ օտար լեզուների դասավանդման մեթոդաբանություն և հիմնահարցեր, բառագիտություն և բառարանագրություն, իմաստաբանություն և գործաբանություն, լեզուների զուգադրական ուսումնասիրություն և թարգմանության տեսություն։ Այս ուղղություններով մշտապես կատարվող գիտահետազոտական աշխատանքների արդյունքները հիմք են ծառայում դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատուների, մեթոդական ուղեցույցների և այլ օժանդակ նյութերի հրատարակման համար: Ամբիոնն ակտիվորեն մասնակցում է ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային գիտաժողովների:

Ամբիոնի կազմը՝

  1. Հարությունյան Լուսինե Արմենի – ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր
  2. Չալաբյան Սուսաննա Ավետիքի – բ․գ․թ․, դոցենտ
  3. Գրիգորյան Արմինե Ռազմիկի – բ․գ․թ․, դոցենտ
  4. Երվանդյան Զուխրա Արմենակի – բ․գ․թ․, դոցենտ
  5. Սարգսյան Ռուզաննա Ռուբենի – մ․գ․թ․, դոցենտ
  6. Մկրտչյան Ալլա Եփրեմի – մ․գ․թ․, դոցենտ
  7. Մխիթարյան Իրինա Սերգեյի – բ․գ․թ․, դոցենտ
  8. Առաքելյան Ռուզաննա Սպարտակի – բ․գ․թ․, դոցենտ
  9. Աբրահամյան Մարինա Արտյոմի – բ․գ․թ․, դոցենտ
  10. Հակոբյան Լիլիթ Ռազմիկի – բ․գ․թ․, դոցենտ
  11. Պողոսյան Օֆելյա Շահենի - բ․գ․թ․, դոցենտ
  12. Մուրադյան Վիկտորյա Ռուդիկի - բ․գ․թ․, դոցենտ
  13. Հայրապետյան Արևիկ Շմավոնի - բ․գ․թ․, ավագ դասախոս
  14. Հովհաննիսյան Գայանե Հակոբի - բ․գ․թ․, ավագ դասախոս
  15. Ղարսլյան Աննա Ռուբենի – բ․գ․թ․, ավագ դասախոս
  16. Երկանյան Աննա Երեմի - բ․գ․թ․, ավագ դասախոս
  17. Բազիկյան Լորետա Արայի - բ․գ․թ․, ավագ դասախոս
  18. Դաշտոյան Եղիշե Նորիկի - բ․գ․թ․, ավագ դասախոս
  19. Խոստիկյան Ռուզաննա Վազգենի - ավագ դասախոս
  20. Տեր-Սարգսյան Լուսյա Խորենի - ավագ դասախոս
  21. Արամյան Լիլիթ Լևոնի - դասախոս
  22. Գրիգորյան Հասմիկ Մարատի - դասախոս
  23. Գրիգորյան Շուշանիկ Սերգոյի - դասախոս
  24. Ղազարյան Շուշանիկ Աշոտի - դասախոս
  25. Թորգոմյան Քրիստինա Մելսի - դասախոս
  26. Բաղրամյան Ռուզաննա Էդուարդի - դասախոս
  27. Խանդանյան Աիդա Սուրենի - դասախոս
  28. Չալոյան Հասմիկ Սարգսի - դասախոս
  29. Աբգարյան Իզաբելլա Վաչեի - դասախոս
  30. Սարատիկյան Սյուզաննա Հենրիկի - ասիստենտ
  31. Հովհաննիսյան Դիանա Ռոբերտի - ասիստենտ
  32. Շահինյան Անահիտ Արարատի - ասիստենտ
  33. Ղազարյան Լիլիթ Լևոնի - ասիստենտ
  34. Ավդալյան Լիլիթ Գարեգինի- ասիստենտ
  35. Միդոյան Ժաննա Արարատի - ասիստենտ
  36. Սարգսյան Քրիստինե Աշոտի - ասիստենտ
  37. Թաբաղյան Սոնյա Վարդանի - ասիստենտ
  38. Գրիգորյան Մարինե Գրիգորի - ասիստենտ
  39. Գասպարյան Արմինե Վոլոդյայի - ասիստենտ
  40. Սարատիկյան Լուսինե Սպարտակի – ավագ լաբորանտ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, ՀՊՏՀ լեզուների ամբիոն
Հեռ.` (+37410) 593-436
Էլհասցե՝ ambion.lezuneri@mail.ru