Վարդան Աթոյան
Կրթություն. 2018 թ-ին ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում գործող ՀՀ ԲՈՀ-ի 056 մասնագիտական խորհրդում ԻԳ.00.02 - «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ, միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ պաշտպանել է «Հանրային քաղաքականության նոր սուբյեկտները. «ուղեղային կենտրոնները» քաղաքական գործընթացներում» թեմայով ատենախոսությունը և ստացել քաղաքական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 2015 թ-ին ավարտել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական դպրոցը: 2010 թ-ին ավարտել է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը: 2004 թ-ին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում գործող ՀՀ ԲՈՀ-ի 008 մասնագիտական խորհրդում Ը.00.02 - «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ պաշտպանել է «Արտադրության նյութական ապահովման խնդիրները շուկայական տնտեսության անցման փուլում (ՀՀ շինարարական համալիրի օրինակով)» թեմայով ատենախոսությունը և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2002 թ-ին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը (այժմ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան):
Աշխատանքային փորձ. 2018 թ. մայիսից առ այսօր ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ-փոխտնօրենն է: 2012 թ-ից դասավանդում է ՀՊՏՀ-ի իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնում: 2016-2017 թթ. «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ: 2013-2016 թթ. ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն: 2015 թ. (հոկտեմբեր-դեկտեմբեր)՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ: 2010-2013 թթ.՝ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի Ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության գլխավոր մասնագետ: 2008–2010 թթ.՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի-գլխավոր գանձապետի օգնական: 2007-2008 թթ.՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Պետական բյուջեի հաշվառման բաժնի պետ–Գործառնական վարչության պետի տեղակալ: 2005–2007թթ.՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի-գլխավոր գանձապետի օգնական: 2005 թ. (հունվար–մարտ)՝ ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության Սոցիալական վճարների և եկամտահարկի հսկողության վարչության պետի օգնական: 2004 թ. (մայիս-դեկտեմբեր)՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող:
Այլ տվյալներ. 2019 թ-ից` Ամերիկյան քաղաքական գիտությունների ասոցիացիայի անդամ (ք. Վաշինգտոն, ԱՄՆ): 2019 թ-ի նոյեմբերից՝ Շենսիի մանկավարժական համալսարանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մշակութային ակադեմիայի հրավիրյալ պրոֆեսոր (ՉԺՀ): 2015 թ-ին ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում քաղաքագիտություն մասնագիտությամբ: 2011 թ-ին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հրամանով շնորհվել է ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան: 2008 թ-ին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հրամանով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան: 2008 թ-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով:
Հետազոտական հետաքրքրություններ. քաղաքական գործընթացներում ուղեղային կենտրոնների դերակատարման խնդիրներ:
ORCID iD: https://orcid.org/0000-0002-4974-0312
Կոնտակտային տվյալներ.
Հեռ.՝ +37410 593-480
Follow me on Academia.edu
Follow me on Researchgate.net
Էլ. հասցե՝ atoyan.amberd@asue.am