ՀՀ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԸ

Տարածաշրջանային համաչափ զարգացման քաղաքականությունը եղել և մնում է երկրների տնտեսական առաջընթացի գրավականներից մեկը: Տարածաշրջանային անհամաչափ զարգացման հաղթահարումը հնարավորություն է տալիս լուծելու ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական, ժողովրդագրական և դրանց առնչվող բազմաբնույթ խնդիրներ:

Հետազոտության նպատակը Լոռու և Տավուշի մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման առկա ներուժի գնահատումն է, չօգտագործված հնարավորությունների և բիզնեսի վարման խոչընդոտների բացահայտումը ներդրումային միջավայրի բարելավման գործոնների ուսումնասիրությամբ, ըստ առանձին մարզերի՝ առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման, հնարավոր ներդրումների ներգրավման, նոր արտադրությունների կազմակերպման գործնական առաջնահերթությունների վրա հիմնված կայուն զարգացման մոդելների և ռազմավարության մշակումը:

Ներբեռնել