ՀՀ պարենային և առաջին անհրաժեշտության ոչ պարենային ապրանքների շուկաների բնորոշ գծերը և միտումները 2009-2014 թվականներին
Սույն հետազոտության մեջ հետազոտական խմբի կողմից համալիր կերպով վերլուծվել են սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների՝ պարենամթերքի և առաջին անհրաժեշտության ոչ պարենային ապրանքների շուկաների կազմը, ֆիրմային և ապրանքային կառուցվածքը, տարողունակությունը, աճի տեմպերը և ներուժը, ապրանքային հաշվեկշիռը, մրցակցությունը բնորոշող իրավիճակը, ինչպես նաև տնային տնտեսությունների սպառողական վարքագծի հիմնական միտումները: Հետազոտությունը կենտրոնացել է նաև մանրածախ առևտրային ցանց-մատակարարներ հարաբերություններում, ցանցերի գերիշխող դիրքով պայմանավորված խնդիրներին: