ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների ռազմավարություն և երկարաժամկետ զարգացման ծրագիր

ՀՀ բարձրագույն կրթության համակարգի երկարաժամկետ զարգացման գործողությունների ծրագիրը մշակվել է ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի համակարգային վերլուծության արդյունքների և նշյալ ուղղությամբ միջազգային փորձի բենչմարքինգի ու ՀՀ-ում տեղայնացման հնարավորությունների գնահատման հիման վրա: Ծրագիրը մշակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնում՝ Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության աշխատակիցների և ոլորտի մի շարք փորձագետների հետ մասնագիտական-փորձագիտական քննարկումների արդյունքում: Ծրագիրը թիրախավորում է բարձրագույն կրթական հաստատությունների արդյունավետ ինքնակառավարման, ոլորտի կարգավորման, կրթական ծրագրերի արդիականացման, ոլորտի միջազգայնացման և հետազոտական կարողությունների մեծացման խնդիրների համակարգային լուծումը:

Ներբեռնել