ՀՀ տնտեսության տեխնոլոգիական ներուժի գնահատումը և զարգացման հիմնախնդիրները
Գրքում ներկայացվել են Հայաստանի Հնարապետությունում տեխնոլոգիական զարգացման, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հիմնախնդիրների շուրջ կատարված հետազոտությունների արդյունքները: Տնտեսական համակարգում տեխնոլոգիական զարգացման ազդեցությունների ուսումնասիրության նպատակով համապատասխան երկրների հետ համեմատական վերլուծության միջոցով կատարվել է ՀՀ միջազգային դիրքի (մասնավորապես ԱՊՀ տարածքում) համակողմանի բնութագրում: Ոլորտի առկա իրավիճակի հնարավորինս ամբողջական պատկերի ստացման նպատակով հետազոտություններն իրականացվել են պաշտոնական վիճակագրության և միջազգային չափանիշների, դասակարգումների ու գնահատականների հիման վրա: Բացահայտվել են նաև քանակական փոխկապակցվածությունները ՀՀ գիտատեխնիկական առաջընթացի և տնտեսական զարգացման միջև, բնորոշվել են դրանց բնութագրող առանցքային ցուցանիշները: Ուսումնասիրությունները թույլ են տվել բացահայտել ՀՀ տեխնոլոգիական ոլորտի ներկա վիճակը, ուժեղ և թույլ կողմերը, տնտեսական աճի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող տեխնոլոգիական ցուցանիշները, ազդեցության բնույթը և ուժը, մատնանշել զարգացման համար առավել նպատակահարմար ուղղությունները, որոնց բարելավումը կարող է բերել նշանակալի տնտեսական աճի: Աշխատանքը պարունակում է ուսումնասիրությունների վրա հիմնված ռազմավարական բնույթի առաջարկություններ:
Գիրքը կարող է օգտակար լինել տնտեսության զարգացման և ոլորտի հիմնահարցերով զբաղվող մասնագետների, գիտաշխատողների, ասպիրանտների, ուսանողների ինչպես նաև ոլորտի կառավարման խնդիրներով զբաղվող տնտեսական քաղաքականություն մշակողների լայն շրջանակի համար: