ՀՀ տարածքային համաչափ զարգացման սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները
Հետազոտությունում պարզաբանվել է ՀՀ տնտեսական տարածքների (մարզերի) սոցիալ-տնտեսական անհամաչափության պատճառները, գնահատվել են տարածքների կառավարման ինստիտուցիոնալ հիմքերը, ապակենտրոնացման մակարդակը, համաշխարհային պրակտիկայում առավել կիրառելի և արդյունավետ տարածքային տնտեսական քաղաքականության փորձի և գործնական արդյունքների ուսումնասիրության հիման վրա մշակվել են առկա անհամաչափություններն ու անհամամասնությունները մեղմելու կամ չեզոքացնելու գործնական առաջարկներ: Հետազոտության արդյունքները կարող են օգտագործվել ազգային տնտեսության զարգացման հիմնախնդիրներն ուսումնասիրող մասնագետների կողմից, ինչպես նաև «Կառավարում» մասնագիտության բակալավրական և մագիստրոսական դասընթացներում, ասպիրանտների, մագիստրոսների գիտական աշխատանքներում: