Զոհվել է ՀՊՏՀ ուսանող Սերյոժա Ստեփանյանը

20.09.2022
Դիտումների քանակ՝ 2499

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհվել է ՀՊՏՀ ուսանող, 2003 թվականի հոկտեմբերի 24-ին ծնված Սերյոժա Դավիթի Ստեփանյանը։

Սերյոժա Ստեփանյանը 2021 թվականից Տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտության ուսանող էր։

2022 թվականի հունվարին զորակոչվել էր բանակ։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի անձնակազմը խորապես վշտակցում է Սերյոժա Ստեփանյանի ընտանիքին ու հարազատներին, սգում նրա անդառնալի կորուստը։

Փա՛ռք մեր նահատակներին։