Հայտնի են ՀՊՏՀ վճարովի մագիստրատուրա ընդունված ուսանողների անունները. ցուցակները հասանելի են առցանց
15.07.2017
Դիտումների քանակ՝ 28456
Հայտնի են 2017/18 ուսումնական տարվա ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցմամբ, առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի մագիստրոսի կրթական ծրագրով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ընդունվածների անունները:
Տեղեկացնում ենք, որ մագիստրատուրայի վճարովի համակարգ ընդունված դիմորդները մինչև սույն թվականի օգոստոսի 15-ը պետք է վճարեն առաջին կիսամյակի ուսման վարձը: Հաշվեհամարը՝ media.asue.am/upload/career/HAYTARARUTYN_USMAN_VARCERI_GANCMAN.pdf, վճարման անդորրագրում նշելով անուն, ազգանուն, հայրանունը, մասնագիտությունը և կուրսը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին