Հայտնի են ՀՊՏՀ անվճար մագիստրատուրա ընդունված ուսանողների անունները. ցուցակները հասանելի են առցանց

Դիտումների քանակ՝ 23692

Պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), տարկետման իրավունքով մագիստրոսի կրթական ծրագրով 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության մրցույթի (1-ին փուլ) արդյունքներն ամփոփվել են: ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը տրամադրել է անվճար ընդունված ուսանողների  անվանացանկը, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հիշեցնենք, որ առկա և հեռակա մագիստրատուրայում ընդունելությունը շարունակվում է. առկա ուսուցման համակարգում ընդունելությունը մինչև հուլիսի 5-ն է, հեռակայում՝ սեպտեմբերի 25-ը: Մանրամասն տեղեկությունների ծանոթացեք հետևյալ հղումով՝  www.asue.am/am/դիմորդ/մագիստրատուրա-89 :

Շնորհավորում ենք նորաթուխ մագիստրանտներին, դիմորդներին՝ մաղթում հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին