Խոսք՝ հարգանքի և երախտագիտության
Այսօր ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի ծննդյան տարեդարձն է, ինչի առթիվ ցանկանում ենք շնորհավորել մեր հարգարժան ղեկավարին:
Հարգելի ռեկտոր Կորյուն Աթոյան,
Սրտանց ու սիրով շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձը, մաղթում առողջություն ու լավատեսություն, աշխատանքային, ստեղծագործական հաջողություններ, բարօրություն Ձեր ջերմ ու խաղաղ ընտանիքին:
Տարիքը Ձեր վաստակն է մեծացնում, Ձեզ ճանաչում բերում և ամբողջացնում գիտության ու կրթության նվիրյալի, հայրենասեր հայի Ձեր կերպարը:
Այսօր բուհական կրթության ու գիտության բնագավառում Դուք մեծ ավանդ եք ներդնում՝ նորաստեղծական ու բարենորոգչական գործունեությամբ զարգացնելով համալսարանական ավանդույթները, կարևորելով կրթության որակը ու գիտական մտքի առաջընթացը:
Անաչառ, սկզբունքային, խստապահանջ և միաժամանակ անմիջական ու բարյացակամ կառավարչի Ձեր կերպարը մեզ ոգեշնչում է, օգնում ստեղծագործել ու առաջ ընթանալ՝ Ձեր անմիջական ղեկավարությամբ ու աջակցությամբ կերտելով մեր սիրելի համալսարանի բարի համբավն ու հեղինակությունը:
Ամենայն բարիք Ձեզ, հաջողությունների ու ձեռքբերումների նորանոր տասնամյակներ:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին