Դասերի մեկնարկ, ժամանակացույցեր, ուսման վարձի վճարման կարգ. կարևոր տեղեկատվություն ՀՊՏՀ ուսանողների համար

Դիտումների քանակ՝ 27282

ՀՊՏՀ սիրելի ուսանողներ, ձեզ ենք ներկայացնում այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որով դուք այս օրերին հետաքրքրված եք: Ստորև, ըստ ուսումնական բաժնի, կարող եք ծանոթանալ առկա տեղեկատվությանը:

ՀՊՏՀ-ում առկա ուսուցման բակալավրիատում և մագիստրատուրայում դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ին: Դասաժամերը հետևյալ ժամանակացույցով են:

1-2

930-1050

3-4

1100-1220

5-6

1235-1355

7-8

1405-1525

9-10

1535-1655

11-12

1705-1825

Հաստատվել են նաև հեռակա կրթաձևի ժամանակացույցերը. հեռակա բակալավրիատի ժամանակցույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ media.asue.am/upload/2017_docs/Heraka_Bakalavr_Jamket.pdf,  իսկ հեռակա մագիստրատուրայի ժամանակացույցին այս հղումով՝ media.asue.am/upload/2017_docs/Heraka_Magistrarura_jamket.pdf:

Արդեն հաստատվել և հասանելի են նաև 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի համարիչի և հայտարարի շաբաթները, ցանկը հասանելի է այստեղ:

ՀՊՏՀ-ում առկա ուսուցման բակալավրիատի 1-ին կուրսեցիների համար վարձերի վճարման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է: Վճարումներ կատարած առաջին կուրսի ուսանողները կհրամանագրվեն և բուհի հետ կկնքեն պայմանագիր: Ուսման վարձերի վճարման կարգին և հաշվեհամարներին կարող եք ծանոթանալ համալսարանի ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման բաժնի տրամադրած հայտարարությունում՝ հետևյալ հղումով՝ media.asue.am/upload/career/HAYTARARUTYN_USMAN_VARCERI_GANCMAN.pdf:

Առաջիկա օրերին ՀՊՏՀ պաշտոնական կայքում հասանելի կլինեն նաև դասացուցակները:

ՀՊՏՀ Լրատվության  և հասարակայնության հետ կապերի բաժին