ՀՊՏՀ-ում քննություններ են

Դիտումների քանակ՝ 21195

Դեկտեմբերին մեկնարկած 2017-2018 ուստարվա 1-ին կիսամյակի քննությունները շարունակվում են նոր տարում: ՀՊՏՀ-ում քննություններն անցկացվում են թեստային (համակարգչային) և բանավոր եղանակներով: Մեր արձանագրած քննական ակնթարթները՝ լուսանկարներում:

Հիշեցնենք, որ համալսարանի պաշտոնական կայքում հրապարակված են առկա և հեռակա կրթաձևերի քննագրաֆիկները, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://asue.am/faculty/qn:

2017-2018 ուստարվա 2-րդ կիսամյակի դասերը կմեկնարկեն փետրվարի սկզբին, այդ մասին կհայտարարենք, ինչպես նաև դասացուցակները կհրապարակենք  առաջիկայում:

Մաղթում ենք հաջող քննաշրջան:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին