ՀՊՏՀ է ընդունվել 834 դիմորդ. ընդունվածների ցուցակները՝ առցանց

Դիտումների քանակ՝ 48191

Ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարվա առկա ուսուցման բակալավրիատի ընդունելության արդյունքները: ՀՊՏՀ-ն ընդունելություն է իրականացրել 11 մասնագիտությունների գծով, երկու փուլի հանրագումարով հայտագրվել է 1016 դիմորդ, որից ընդունվել է 834-ը:

Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վադիմ Գրիգորյանը մեզ է տրամադրել առկա բակալավրիատ ընդունված դիմորդների անվանացանկը, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հավելենք, որ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ է ընդունվել 23 դիմորդ, Գյումրու մասնաճյուղ՝ 58 դիմորդ:

Ջերմորեն շնորհավորում ենք մեր նորաթուխ ուսանողներին. Գիտելիքի օրը ՀՊՏՀ-ն գրկաբաց կընդունի իր նորեկներին՝ համալսարանական կյանքի մեկնարկը յուրաքանչյուրի համար դարձնելով հիշարժան ու բարի: Մինչ հանդիպում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին