Ներբուհական առցանց քննարկման հրավեր «Ամբերդ»-ից
23.09.2022
Ամբերդ
Դիտումների քանակ՝ 791
Սեպտեմբերի 26-ին, ժամը 16:00-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «Թվային տնտեսություն, բիզնես միջավայր, թվային կերպափոխություն, թվային ռազմավարություն» հետազոտական թեմայի առաջին ներբուհական քննարկմանը:
Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, արտաքին և ներքին շահառուները, ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք: Քննարկումն առցանց է, հղումը (Meeting ID: 748 331 6079, Passcode: 965216):
Տեղեկատվությունը՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից