Սգում ենք

07.11.2018
Դիտումների քանակ՝ 15785

Խորը ցավով հայտնում ենք, որ երեկ ավտովթարի հետևանքով զոհվել են ՀՊՏՀ ֆինանսներ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Հովհաննես Խալաջյանը և ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի Մենեջմենթ 2-րդ կուրսի ուսանող Սամվել Խաչատրյանը:

Հովհաննեսը Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից էր, 2017թ. փետրվարին վերադարձել էր բանակից:
ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում ուսանող ընկերները, հոգևորականի առաջնորդությամբ, նաև աղոթք են հնչեցրել:
Համալսարանի և քոլեջի կոլիկտիվն ու ուսանողությունը վշտակցում են Հովհաննեսի և Սամվելի ծնողներին ու հարազատներին: