Քոլեջներից ՀՊՏՀ դիմած մի շարք շրջանավարտների թույլատրվել է հանձնել առարկայական տարբերությունները. ցուցակ

16.09.2019
Դիտումների քանակ՝ 8478

2018/2019 ուսումնական տարվա միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները, որոնց մրցույթի առաջին փուլի արդյունքներով ՀՊՏՀ համապատասխան մասնագիտություններով հեռակա ուսուցման 2-րդ կուրսում ուսումը շարունակելու համար թույլատրվել է հանձնել առաջացած առարկայական տարբերությունները, 18.09.2019 թ.-ից ժամը 09:00-17:00 պետք է ներկայանան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական գործընթացի կազմակերպման բաժին (կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ), որպեսզի ստանան առաջացած առարկայական տարբերությունների ցուցակները, ստուգումների հանձնման ժամանակացույցը և համապատասխան հարցաշարերը:

Այդ շրջանավարտների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Այն դիմորդները, ովքեր չեն անցել հաջորդ փուլ, կարող են վերցնել իրենց անձնական գործերը 18.09.2019 թ.-ից սկսած ամեն օր ժամը 09:00-17:00-ը:

Այս մասին հայտնում են ՀՊՏՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնից: